«Իմ կոչն ու հորդորն է՝ հետ կանգնել ներեկեղեցական կյանքը խարխլող այս նախաձեռնությունից»

Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Նոր Հայաստանում նոր հայրապետ պահանջող իմ սիրելի հոգեւոր քույրեր ու եղբայրներ, խորապես մտահոգված եմ ներկա իրադրությամբ։ Սակայն այս պահին նոր հայրապետ պահանջելու անմտության կամ նման գործողությունների ինձ համար կատարելապես անընդունելի լինելու մասին չէ, որ պիտի խոսեմ։

Նախ՝ խնդրում եմ հասկացեք, որ քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների ու մեխանիզմների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում, ավելին՝ դրանք միայն եւ միայն կարող են վնաս բերել Եկեղեցուն։ Օրինակ՝ Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնության կարգախոսի տրամաբանությամբ ամեն նոր Հայաստանի կամ ամեն իշխանափոխության հետ նոր Հայրապետ ենք ուզելու։ Իսկ սա, մեղմ ասած ճիշտ չէ։ Երկրորդ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում չկա այնպիսի պառակտում եւ բեւեռացում, որը համեմատելի կլիներ մեր ներքաղաքական իրավիճակի հետ։ Մենք չունենք ՀՀԿ-ի եւ Ելքի նման իրար հակադիր ուժեր, որ մեկի տապալմամբ եւ մյուսի իշխանության գալով բոլոր հարցերը հնարավոր լիներ լուծել։ Երրորդ՝ եկեղեցական կյանքում բարենորոգությունը կաթողիկոսին առանց կանոնական հիմքերի գահընկեց անելով եւ մեկ այլ՝ նոր հայրապետ բերելով չի լինում եւ երբեք էլ չի եղել։ Այո, ես չեմ մերժում այսօր էլ Հայ Եկեղեցում բազում խնդիրներ կան, բայց յուրաքանչյուր ոք ազատ է այդ խնդիրների մասին բարձրաձայնելու եւ լուծման իր տարբերակներն առաջարկելու ամենատարբեր հարթություններում։ Հարց՝ արդյո՞ք սպառված են բոլոր այդ հնարավորությունները, արդյո՞ք այդ խնդիրների մասին մեր ծառայակից եղբայրները բարձրաձայնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջեւ եւ արդյո՞ք նոր հայրապետի միջոցով լուծում պիտի ստանան այդ հարցերը, իհարկե՝ ոչ։ Որովհետեւ ոչ միայն սպառված չեն բոլոր շիտակ եւ պարզ ճանապարհները՝ խնդիրները ներկայացնելու եւ լուծելու, այլ նույնիսկ համարժեք փորձ չկա արված այդ խնդիրների բարձրաձայնման։ Խնդիրները բարձրաձայնվում են ոչ թե միայն խորաններից քարոզելով կամ համացանցում տեսաուղերձով հանդես գալով կամ եղբայրական զրույցների միջոցով, այլ առավելաբար եկեղեցական ամենատարբեր ատյանների առաջ դրանք ներկայացնելով. սկսած միաբանական ժողովներից, առաջնորդների հետ հանդիպումներից, վերջացրած եպիսկոպոսաց եւ Գերագույն հոգեւոր Խորհուրդի ժողովներով։ Այնպես որ, սիրելիներս, իմ կոչն ու հորդորն է՝ հետ կանգնել ներեկեղեցական եւ համայնքային կյանքը խարխլող այս նախաձեռնությունից եւ գալ երկխոսության եղբայրների ու հայրերի հետ», – ընդգծել է Տեր Մարկոսը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am