«ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի»,-ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր: Ծրագրում չկան թվեր, չկա՝ ինչպես և ոնց պետք է լուծվեն խնդիրները:Մեր կառավարությունը տվել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, իսկ թվերը շատ կարևոր են հասարակության համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ գրված է, թե գյուղատնտեսությունում հեղափոխական զարգացում է լինելու, սակայն չի ասվում, թե ինչպես են դրան հասնելու:«Սա երազանքների ծրագիր է, բայց ոչ երբեք արհեստավարժ ներկայացված ծրագիր, և այդ իմաստով հնարավորություն կտանք չխոչընդոտելու, բայց մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ»,-հայտարարեց նա:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը