Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկ դեպքի մասով առողջապահության նախարարությունը նյութեր է ուղարկել ԱԱԾ։ Նախարարի խոսքով՝ գործը վերաբերում է գնումների գործընթացում չարաշահումներին:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, թե պատրաստվում է աշխատանքից հեռացնել մի շարք ՊՈԱԿ-ների ղեկավարների, այդ թվում՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի եղբորը ՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին, քանի որ նրա անունը կապվում է կոռուպցիոն սկանդալների հետ, նախարարը ասաց. «Միայն այն հանգամանքը, որ ինչ-որ մեկի եղբայրն է, հիմք չի հանդիսանալու, որպեսզի աշխատանքից ազատենք, դեռ չեմ ծանոթացել մամուլը ինչ է գրել։ Եթե կլինեն կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, ապա դա միայն ազատելու հիմք չի լինի, այլ քրեական գործ կհարուցվի»։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը