Ինձ հրավիրեիք ավելի գրագետ կձևակերպեինք. Բագրատյան

«Դեռևս անցյալ տարի բյուջետային քննարկումների ժամանակ հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ են ԵՏՄ երկրներից Հայաստան բերվող որոշ ապրանքներ հարկվում ԱԱՀ-ով: Ես միշտ բարձրացրել եմ այս հարցը, վերջին անգամ փետրվարի 2-ի հայտարարությունների ժամանակ, Վալովայան դրանից 10 օր հետո է եկել Հայաստան: Այս բանաձևը, որին ես կողմ կքվեարկեմ, ունի մեկ թերություն՝ ելնում է այս տրամաբանությունից՝ մի հատ մեքենա ես բերում, այդ մի մեքենայի վրա ԱԱՀ չեն գանձում: Իսկ եթե երեքն են բերում, չորսը, հինգը… Ես կողմ կքվեարկեմ, որ մենք ստոպ չտանք էս ապօրինի բանին, որը կատարվում էր: Լավ կլիներ ինձ հրավիրեիք, որ սա գրում էինք, էն ժամանակ ավելի գրագետ կձևակերպեինք: Եթե մենք գրում ենք մի մեքենային ենք տալիս, տակը մի տողով պիտի գրենք՝ մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային միավոր: Կհամաձայնեք, պիտի շտկեք, որ էս սխալը չլինի: Մեքենաների համար եթե ապրանքային միավորը գրված չէ, ուրեմն ես իրավունք ունեմ մեկն էլ բերեմ, երկուսն էլ, երեքն էլ»,-ԱԺում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը,երբ քննակվում էր ավելացված արժեքի մասին օրենքի նախագիծը, որով ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվելու,մեկ անձը տարվա ընթացքում միայն մեկ ավտոմեքենա կարող է բերել Հայաստան առանց ԱԱՀ վճարելու: «Ինչպե՞ս պետք է վարվել այն գումարի հետ, որն արդեն անցած մեկ տարում գանձվել է մարդկանցից:  Ես մի տարբերակ ունեմ՝ եթե բյուջեն փող չունի, ձևակերպեք պետական պարտք և մարեք գոնե առաջիկա հինգ-տասը տարիներին, որպեսզի լուծումը լինի նորմալ: Այլապես, եթե ես գնացել, առել բերել եմ, դուք ինձանից ապօրինի գանձել եք ԱԱՀ-ն, դա մշտապես մնալու է հարց: Առաջարկում եմ  դա գոնե պետական արժեթղթերով փոխհատուցել մարդկանց, մինչև պետությունն աստիճանաբար կմարի պարտքը»,- ասաց նա:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am