Ինչու ազատ արձակեցին Մասիսի քաղաքապետին

Քաղաքացիական անհնազանդության դեմ ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու գործով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակման փաստը այդպես էլ մնում է չբացահայտված՝ ինչու ձերբակալեցին, որ ազատեն։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը: Դավիթ Համբարձումյանը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է. երկուսն էլ հարեւանությամբ ապրում են Էրեբունի թաղամասում։ Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով իր պաշտպանյալին երկու շինծու վկայի ցուցմունքի հիման վրա են մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ. նա պնդում է, որ յութուբի տեսանյութը չի կարող ապացույց լինել: Տպավորություն է ստեղծվում, թե Քննչական մարմիններում ու դատարաններում գործում է կալանավորման կանխավարկածը, նկատում է պաշտպանը։ Քննչական կոմիտեն շարունակում է լռել ու հանրությանն անհայտ է՝ ի վերջո, ում որոշմամբ  եւ ինչու է Համբարձումյանը «հանիրավի» ձերբակալվել։ Քաղաքապետը մի քանի օր է ազատության մեջ է, սակայն ձերբակալման որոշում կայացնող որեւէ անձ պատասխանատվության, կարգապահական տույժի չի ենթարկվել, ինչը տարօրինակ է։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը դատական իշխանության վրա որեւէ ազդեցություն չի ունենալու, ու չի բացառվում, որ քաղաքապետի հետ կապված այս պատմությունն էլ տեղի ունեցավ, որպեսզի փաստի Փաշինյանի այդ պնդումը, այդուհանդերձ փաստն այն է, որ եթե որեւէ անձ, պաշտոնյա, որը իր տեղում չէ ու սխալ որոշում է կայացրել, մնում է անպատիժ, նշանակում է համակարգում բարձիթողի վիճակ է։ Մյուս կողմից քաղաքապետի ձերբակալումն ու ազատ արձակումը կարող է հստակ նպատակներ հետապնդել։ Միգուցե առաջիկա օրերին մենք լսենք քաղաքապետի ազատման դիմումը իր պաշտոնից, որից պարզ կդառնա, որ նա ազատության մեջ հայտնվել է այդ պայմանով, որպեսզի ինքնակամ հեռանա քաղաքապետի աթոռից։ Չի բացառվում նաեւ, որ Դավիթ Համբարձումյանի եւ նոր իշխանության միջեւ փոխպայմանավորվածություն է ձեռքբերվել, որ քաղաքապետը չի մնում կալանավայրում, սակայն այսուհետ գործունեություն է ծավալում հանուն նոր Հայաստանի ու նոր իշխանությունների։ Հատկապես որ ձերբակալության օրերին պարզ դարձավ, թե համակիրների ինչպիսի հոծ բանակ ունի երիտասարդ քաղաքապետը եւ, առհասարակ, շնորհիվ աներոջ՝ մեծ ազդեցության շրջանակներ։ Միգուցե սա է լինելու այն միջոցը, որով Նիկոլ Փաշինյանը համայնքապետերին դարձնելու է յուրային։ Այսօր ցանկացած համայնքապետի վրա հաստափոր կոմպրոմատներ կարելի է դնել, բայց նրանց չպատժել միայն մեկ պայմանով, որ ծառայեն հանուն նոր Հայաստանի։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am