Սփյուռքի նախարարը չափազանցնում է, թե՞ ստում. tert.am

Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է նորանշանակ նախարարի այն հայտարարությանը, որ «Արի տուն» ծրագրի մասնակիցներին լանչի համար 4000 դրամ է տրամադրվել և ասում, որ նախարարին միանշանակ սխալ փաստաթղթեր են ներկայացվել, որովհետև այդ գումարը 2100 դրամ է: Նա նշում է, որ ցանկացած մարդ, ով, իր խոսքով, որևէ հիմնարկ է ընդունում կամ սեփականություն ձեռք բերում, պարտադիր պետք է աուդիտ անի, բայց նաև տպավորություն ունի, որ նախարարին պատճառներ են պետք նախարարության ծրագրերը, այն էլ՝ «բրենդային», կասեցնելու համար: - Սփյուռքի նոր նախարարը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով նախարարության առանցքային ծրագրերին, նշեց, որ շռայլություններ են եղել տարբեր ծրագրերում, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրին 4 000 դրամ է տրամադրվել լանչի համար: Ապա նախարարը հարց է տվել, թե այդ ի՞նչ լանչ պետք է լիներ այդ գնով, ամեն մի երեխայի համար մեկական գա՞ռ պիտի մատուցեին, սև խավիա՞ր, թե՞ ինչ: Որպես նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար՝ այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել: -Այս համեմատությունները՝ գառան միս և այլն… եթե նախարարը թղթերը նայեր, ապա նման հայտարարություն չէր անի, որովհետև ոչ թե 4000, այլ 2100 դրամ է հատկացվել: Անցած տարի էլ եղել 1800 դրամ ծախս, մաքուր՝ առանց ավելացված արժեքի հարկի: Չգիտեմ՝ այդ թղթերն ինքը որտեղից է վերցրել, լավ կլիներ, որ աղբյուրն էլ նշեր: Այդ դեպքում խոսելն ավելի հեշտ կլիներ: Մյուսը՝ տրանսպորտի հետ կապված: Նորից ասեմ՝ լավ կլիներ, որ ինքը հարցում աներ ու կպարզեր, որ ավտոբուսը, եթե 1 օր օգտագործվեր քաղաքում, ինչ կարժենար։ Ինքը եթե նման հարցումներ աներ, այդտեղ էլ պատասխաններ կգտներ, որովհետև այդ տրանսպորտը, որ մենք վարձել, օգտագործել ենք, միայն տանել-բերելու համար չի եղել, այդ նույն խմբին մենք տարել ենք տարբեր հուշարձաններ այցելության՝ Եղեռնի հուշարձան և այլն… -Բայց ինքը հստակ նշել է, որ այդ 1300 դրամ գումարը 1-1.5 կիլոմետրի համար է եղել, այսինքն՝ մինիմալ տարածության: -Այդ գումարի սահմաններում մտած են նաև նրանց՝ նաև այլ տեղեր տեղափոխվելը: Սա մենակ տանել-բերել չէր, նորից եմ ասում, և եթե նախարարը խորանար՝ կտեսներ, որ ավտոբուսների՝ այսօր ընդունված գներն ինչ տարբերություն են կազմում: Եվ, կարծում եմ, կկողմնորոշվեր: -Այսինքն՝ նախարարը սխալ փաստաթղթե՞ր է նայել, սխալ եզրակացություննե՞ր արել: -Ես վստահաբար կարող եմ ասել, որ կոնկրետ «Արի տուն» ծրագրի հարցով նրան սխալ փաստաթուղթ են ներկայացրել, և լավ կլինի, որ նորից պահանջի և ուղղում կատարի իր այդ հայտարարության մեջ: -Ինչ վերաբերում է «Արի տուն» և «Ամառային սփյուռք» ծրագրերի առկախմանը. Մխիթար Հայրապետյանն արդեն Հայաստան գնելու ավիատոմսեր գնած սփյուռքահայերից ներողություն խնդրեց և ասաց, մոտավորապես՝ «թող ուշ լինի, նուշ լինի», թող գան ավելի արժանապատիվ պայմաններում: Հիմա, փաստորեն, այս ծրագրերը հետաձգվում են, ու այնտեղ պետք է աուդիտներ անցկացվեն: -Աուդիտը, գիտեք, պարտադիր է. ցանկացած մարդ, եթե որևէ հիմնարկ է ընդունում կամ սեփականություն է ձեռք բերում, աուդիտ պետք է անի: Բայց տպավորությունս այնպիսին է, ափսոսում եմ, բայց ստիպված եմ ասել, որ կարծես թե պատճառներ են պետք, որ այս ծրագրերը կասեցվեն կամ ընդհատվեն: Պետք է աշխատանքները շարունակվեն, Սփյուռքում այս ծրագրերին մարդիկ սովոր են, և կարելի էր հարցում անել՝ արդյո՞ք «Արի տուն»-ը չի կայացել: Ավելին՝ այն դարձել էր բրենդային, և այսօր այն կասեցնելը, իմ կարծիքով, չի բխում Հայաստան-Սփյուռք գործակցության շահերից: -Այսինքն, ըստ Ձեզ, նախկինում իրականացված ծրագրերում որևէ կոռուպցիոն ռիսկեր չե՞ն եղել: - Վրիպումներ, սխալներ կարող են լինել, բայց կոռուպցիա չի կարող լինել: Եթե կարծում են, որ ինչ-որ մեկին ավել ենք կերակրել, ինչ-որ բան ավել ենք դրել սեղանին, դա էլ կարող էր արվել այն բանի համար, որ Հայաստան եկածներն ավելի լավ տպավորություն ստանային: Նորից եմ ասում՝ 2100 դրամի սահմաններում է եղել, 4000-ի մասին խոսք լինել չի կարող: Դա թյուրիմացություն է: Եվ նորից եմ ասում՝ ինքը պետք է ճշգրտի՝ որտեղից: -Այդ 2100 դրամն ի՞նչ էր ներառում: - Չեմ հիշում, բայց մի քանի անգամ պատահել է, որ եղել եմ այնտեղ, տեսել, որ ճաշին եղել է 2-րդ, 3-րդ և հյութ է եղել, լիմոնադ: 1800 դրամ է եղել մաքուր՝ առանց ԱՀՀ-ի: - Սփյուռքահայերը երբևիցե սննդի որակից  դժգոհություններ ունեցե՞լ են: -Ոչ: Դժգոհություններ եղել էին տարիներ առաջ, դա մեզ էլ հաճելի չէր, բայց դա մենք վերացրել էինք. անցած տարի բոլոր ճաշերը արվել են համապատասխան ռեստորաններում, և բոլորը գոհ են եղել: -Իսկ որ տենդերները 3 տարի շարունակ նույն ընկերություններն են շահել, ինչպե՞ս է այդպես ստացվել: - Տենդերները սովորաբար արվում են էլեկտրոնային եղանակով, և այն կազմակերպությունը, որն ամենացածր գինն է առաջարկում, նա էլ շահում է: Մրցույթները հայտարարվել են, եթե որևէ մեկը չի եկել, չի մասնակցել, այնտեղ բազմաթիվ պայմաններ են նշված եղել, և կարող են տեսնել, որ ամեն մի կազմակերպություն չէ, որ կարող էր գալ, մասնակցել: Այնպես որ, թող նայեն: -Իսկ «Հայկական սփյուռք» տարեգիրքը , որի հրատարակությունը տարեկան կազմել է 4 միլիոն դրամ: Առաջին բանը նախարարը որ արեց, դրա հրատարակությունը դադարեցնելն էր: Չե՞ք կարծում, որ այդ տարեգիրքն իրոք շատ փող է խլել ու ոչ մի բանի պիտանի չի եղել: -Չեմ կարծում, որ ոչ մի բանի պետք չէ: Դա մեր ու սփյուռքյան կառույցների աշխատանքների կատարումն է, տարեգիրք է, որը շատ էլ օգտակար է: Ուրիշ բան, որ այդ հաստափոր տարեգրքերը Սփյուռք ուղարկելը բավականին դժվար էր, մենք ունեցել ենք դժվարություններ, և մենք այս վերջին տարիներին քննարկել ենք, որ կարելի էր դրա էլեկտրոնային տարբերակը հրատարակել: Եվ այդ հարցում նոր նախարարի դիրքորոշումը ես կիսում եմ: Բայց եթե ինքը կասեցնի ծրագիրը, այն ժամանակ իմ կարծիքը կասեմ: Գտնում եմ, որ դա անհրաժեշտ է, ուրիշ բան, որ տպագրության այդ գումարը կարելի է խնայել: Բայց այն ժամանակ քննարկում է եղել է, ու հաղթել է տարբերակը, որ պետք է գրքեր տպենք: -Տարեկան 4 միլիոն դրամի մասին է՝ 9 տարի շարունակ: -Այո, 9 տարի առաջ ենք այդ ծրագիրը սկսել, և այն ժամանակ այն շատ կարևորվեց, որ լինի նման տարեգիրք: -Այսինքն՝ 32 միլիոն ծախսվել է հաստափոր գրքերի վրա, որոնք, անգամ Դուք եք մտածել, որ անօգուտ են: -Վերջին տարիներին, որովհետև դրանք Սփյուռք ուղարկելը բավականին դժվար է եղել: Բայց ասել, որ հենց սկզբից դա նպատակային չի եղել, հարմար չի եղել, այդպես չեմ կարծում: Ու որ ամեն տարվա հատորները նայեք, կտեսնեք, որ դրա մեջ շատ լավ բան կա: Գիրքը մնայուն բան է, հասկանո՞ւմ եք: -Պարո՛ն Զաքարյան, Դուք այլևս աշխատակազմի ղեկավար չեք ու օրեր առաջ հայտարարել էիք, որ դիմում գրելու որևէ ճնշում ու պարտադրանք չի եղել: Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում։ -Ոչ մի բանով: Հանգստանում եմ, վերջին ամիսներին որոշ առողջական խնդիրներ եմ ունեցել, հիմա վերականգնում եմ առողջությունս: Տեսնեմ, ժամանակը ցույց կտա: -Իսկ համարո՞ւմ եք, որ Մխիթար Հայրապետյանը կադրային ջարդ արեց: -Ո՛չ, չեմ համարում, նման բան չեմ զգացել: Հակառակը՝ բոլորն էլ աշխատում են, նախկին նախարարն էլ, ես էլ կոչ ենք արել, որ որպես պետական ծառայողներ՝ մնան ու ոչ թե հենց այնպես, այլ նվիրումով աշխատեն, ինչպես նախկինում և օգնեն նոր նախարարի կայացմանը: -Նոր նախարարի այլ քայլերին, հայտարարություններին հետևո՞ւմ եք, ճի՞շտ ուղու վրա է, ըստ Ձեզ: - Կուզենայի, որ նա որևէ հայտարարություն անելուց առաջ կշռադատեր, թե այդ ծրագիրն ինչ է տալիս Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հարաբերություններին, հետո դրանից հետո նոր կասեցներ-չկասեցներ և այլն: Անկեղծ ասած՝ չեմ հետևում, բայց երբ լսեցի, որ որոշ ծրագրեր կասեցվել են… Չեմ թաքցնում՝ այդ ծրագրերը մեզ համար ոնց որ զավակներ են եղել: Մենք այդ երեխաների ծննդի համար ուրախացել ենք, փայփայել, ջանք, ուժ ու եռանդ ներդրել, ինչու ոչ՝ առողջություն վատնել: Եվ այսօր, երբ մի կարծիքով դրանք լավը չեն, կամ չգիտեմ ինչ, չեմ թաքցնում՝ ոգևորված չեմ նման հայտարարություններով: -Իսկ տիկին Հակոբյանի հետ հանդիպե՞լ եք։ -Բնականաբար, իմ նախարարն է եղել, հարցնում եմ՝ տրամադրություն և այլն, և այլն, բնական է, ու իրեն միշտ էլ զանգելու եմ: Կարծում եմ՝ իրեն էլ որոշ հանգիստ պետք է:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am