Աշխատակիցների շրջանում վախի մթնոլորտ է ստեղծվել. Բաց նամակ՝ Մանե Թանդիլյանին

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին. «Հարգելի՛ տիկին Թանդիլյան, Ձեզ են դիմում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Մեր դժգոհությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հակոբյանի դեմ է։ Նրան 2017 թվականի նոյեմբերի 1-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնում են նշանակել և կարճ ժամանակահատվածում պարզ դարձավ, որ Լիլիթ Հակոբյանը չունի նման մասնագիտական կարողություններ ու փորձ, որպեսզի ղեկավարի մի հաստատություն, որտեղ խնամվում է հատուկ կարիք ունեցող շուրջ 100 երեխա, և կառույցն ունի շուրջ 120 աշխատող: Աշխատած կարճ ամիսների ընթացքում նա պաշտոններից ազատում է աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող շուրջ 20 աշխատողի՝ գլխավոր հաշվապահի, պահեստապետի, տնտեսվարի, դաստիարակների և դայակների՝ խաթարելով երեխաների խնամքի բնականոն ընթացքը, գրությունները և մակագրությունները կատարում է բազմաթիվ կոպիտ տառասխալներով, երեխաների խմբեր ընդհանրապես չի մտնում և երեխաների հետ չի շփվում: Նա որևէ երեխայի անուն չգիտի կամ նրանց հիվանդություններից տեղյակ չէ։ Աշխատակիցների շրջանում վախի մթնոլորտ է ստեղծել՝ սպառնալով ազատել աշխատանքից ամենաթեթև զանցանքի համար, նա ազատված աշխատակիցներին փոխարինել է իր ծանոթ-բարեկամներով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու համար միջնորդել են նրա բարեկամները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամներ: Նրան հովանավորում են նաև նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.3 և 11.4 կետերի պահանջները՝ նրա պաշտոնավարման ժամկետը երկարացրել են ևս 6 ամիս ժամկետով: Ընդ որում, մեկ օրով ազատել են աշխատանքից և այնուհետև ընդունել ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ևս 6 ամիս ժամկետով: Ակնկալում ենք՝ հետամուտ լինել նշված գործընթացին և այսուհետ բացառել խախտումներով տնօրենների նշանակման, պաշտոնատար անձանց դիրքի չարաշահման դեպքերը: «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ»:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am