«Ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. Ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է». Գևորգ Գրիգորյանը

Դերասան Գևորգ Գրիգորյանն դարձավ 28 տարեկան: Հեռուստադիտողը դերասանին ճանաչում է մի շարք հեռուստասերիալներից: ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցում դերասանն անկեղծացավ, հիշեց իր մանկությունը, պատմեց զգացողությունների մասին, ինչպես նաև առաջին անգամ բարձրաձայնեց ու խոսեց ուկրաինուհի կնոջից բաժանվելու մասին: -Քանի՞ տարեկան դարձավ այսօր Գևորգ Գրիգորյանը: -Դարձա 28 տարեկան: -Մանկությունից տպավորված և հիշվող ծննդյան օրը ո՞րն է եղել: -Երբ դարձա 10 տարեկան, ինձ թվում էր՝ արդեն մեծ մարդ եմ. լուսանկարչական ապարատ էի նվեր ստացել, որով նկարում էի հենց այդ օրը և չափազանց ոգևորված էի: -Կպատմե՞ք ձեր ձեռքբերումների մասին և ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը Ձեր: -Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս. շատերը եկան-գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան: Ի դեպ՝ ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է: -Հենց այդ հիասթափություններից ու կորուստներից կպատմե՞ք: -Բնականաբար, ցանկացած մարդու կյանքում լինում են հիասթափություններ: Եղել են մարդիկ, ովքեր ուղղակի կորել են, բայց ունեմ մանկությունից շատ լավ ընկերներ, ովքեր իմ ամենամեծ ձեռքբերումներն են: -Այս 28 տարիների ընթացքում եղե՞լ են բաներ, որոնց համար զղջում եք և շատ կուզեիք, ժամանակը հետ տալով, փոխել դրանք: -Իմ կյանքում ոչինչ չէի փոխի, որովհետև ոչնչի համար չեմ փոշմանում. շատ գոհ եմ իմ կյանքից: -Առհասարակ ինչպե՞ս եք սիրում անցկացնել ձեր ծննդյան օրը և ինչպե՞ս եք այսօր նշելու: -Ծննդյանս օրը երբեք պլանավորած չեմ նշել. ոչ էլ այս անգամ: Հենց հիմա ընկերոջս՝ քանդակագործ, նկարիչ Հակոբ Վարդանյանի արհեստանոցում եմ, որտեղ դասի եմ, և ծնունդս էլ կանցնի հենց այստեղ: -Ավելի շատ սիրում եք նվեր ստանալ թե՞ նվիրել և նվեր ստանալիս կարևորու՞մ եք արժեքը: -Սիրում եմ և՛ ստանալ, և՛ նվիրել: Արժեքն ինձ համար էական չէ. կարևորը սրտանց նվիրելն է: -Համարու՞մ եք Ձեզ լիակատար երջանիկ մարդ: -Ամբողջովին այո՛, որովհետև զբաղվում եմ նրանով, ինչով որ ուզում եմ և հակառակը՝ այն, ինչ չեմ ուզում, չեմ անում: ShowBiz.am

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am