Տեղի ունեցավ Արտաշես Կարապետյանի հոբելյանական համերգ-երեկոն

Երեկ՝ հունիսի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի ժողովրդական գործիչ, Արտաշես Կարապետյանի հոբելյանական երեկոն՝ նվիրված նրա ծննդյան 90 և ստեղծագործական գործունեության 75-ամյակին: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին վարպետի բալետմայստերական, բանահավաքչական գործունեությունը ներկայացնող տեսանյութեր: Հայկական ժողովրդական պարերի հմուտ գիտակին իրենց ողջույնն ու շնորհավորանքը բերեցին Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, «Կարապետյաններ» պարային համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի ազգագրական համույթը, ինչպես նաև՝«Բարեկամություն», «Մարաթուկ» , «Բերդ» պարային անսամբլները: Վարպետին իր կատարումով շնորհավորելու էր եկել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը. «Ես խոնարհվում եմ Ձեր տաղանդի ու աշխատասիրության առջև: Դուք իսկական օրինակ եք շատերի համար» ,-ասաց Մաթևոսյանը՝ հավելելով, որ իր և Կարապետյանի բարեկամությունը համարում է աստվածային շնորհ: Ռուբեն Մաթևոսյանը պատրաստակամություն հայտնեց նույն եռանդով և խանդավառությամբ իր շնորհավորանքը բերել նաև վարպետի 100 ամյակին: Համերգի ընթացքում Ա. Կարապետյանը պարգևատրվեց ազգային ժողովի հուշամեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մշակույթի փոխնախարարնն էլ ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի շնորհավորական ուղերձը: Հոբելյանի կապակցությամբ մշակույթի գործչին Ազատ ղարիբյանի անվան հուշամեդալով պարգևատրեց «Վանուշ Խանամիրյանի անվան» պարարվեստի գործիչների միավորումը: Իսկ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը պարգևատրեց ազգային պարագետների միության ոսկե մեդալով: Հիշեցնենք նաև, որ 75 տարվա բեղուն գործունեության ընթացքում Արտաշես Կարապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, արժանացել նաեւ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:Իսկ անցած տարի արժանացել է Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը: Նշենք, որ հիանալի մանկավարժ է և հայկական ժողովրդական պարերի հմուտ գիտակ Արտաշես Կարապետյանի ապագայի համար ամենամեծ դերակատարումն ուեցել է հայրը՝Հակոբ Կարապետյանը, որի առնական պարը փոքրուց ոգևորել և ուժ է տվել Արտաշեսին: 1943թ. դեռևս 15-ը չբոլորած պատանին ընդունվել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած ժողովրդական երգի-պարի անսամբլ: Հետագայում՝ 1974-թ-ից , հանդիսացել է անսամբլի պարային խմբի ղեկավարն ու բալետմայստերը: 1980թ. աշխատել է որպես մշակույթի նախարարության ժողստեղծագործության աշխատանքների գիտամեթոդական կենտրոնի պարարվեստի բաժնի բալետմայստեր: Հանդիսացել է նաև «Մարաթուկ» համույթի պարուսույցը մինչև 2014թ: Պարախմբում բեմադրել է բազմաթիվ պարեր, որոնք կատարվել և այսօր էլ կատարվում են աշխարհի տարբեր բեմերում: Նա գյուղից գյուղ ընկած հավաքել ու գրանցել է շուրջ 250 պար: Ա. Կարապետյանը 1988թ-ից առ այսօր դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ բալետմեյստերի վարպետություն և ժողովրդական պարեր առարկաները: Պերճուհի Գևորգյան

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am