«Պետք չէ կառավարության կազմն ուռճացնել, որպեսզի պայքարել կոռուպցիայի դեմ»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Խոսելով կառավարության ներկայացրած ծրագրից՝ Լարիսա Ալավերդյանը կարևորեց մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված դրույթները, նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար ներկայացված դրույթներն ավելի շատ նկարագրական են, քիչ պրոֆեսիոնել են»:
Վերլուծաբան Արա Պապյանի կարծիքով էլ կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր է, թե ովքեր պետք է պայքարեն դրա դեմ. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված կառույցը պետք է լինի սահմանադրորեն ամրագրված: Արդյոք այդ կառույցին ակամայից չի տրվի այնպիսի ինֆորմացիա, որ պատժելով մի խմբավորման ի շահ մյուսի գործեն»: Ըստ վերլուծաբանի՝ հաշվի առնելով, որ այս կառավարության հիմնական թիրախը կոռուպցիան է, հետևաբար դրա դեմ պայքարը չպետք է անփորձության, ակամայից իրականացված քայլերի արդյունքում հակառակ արդյունքը տա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը