Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մարդկանց աշխատանքով ապահովելու ինչ պայմաններ են ստեղծվել,ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը:Արդյո՞ք Արդարադատության նախարարության հետ համատեղ Սոցապնախարարության ծրագրերում կա այս խնդրին լուծում տալու հարցը,հետաքրքվեց պատգամավորը:
«Մեծ խնդիր է այդտեղ, որովհետև մարդիկ նախկինում աշխատել են, այդ աշխատատեղերը եղել են, բայց այսօր այդ հնարավորությունը չունեն»,-նշեց Հակոբյանը։
Նշենք,որ Սոցիալական և ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2017թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Թեև այստեղ աշխատանքի առումով քաղաքացիներին լայն ընտրություն հնարավոր չէ տալ, բայց աշխատանքով չապահովելը սահմանափակում է մարդու իրավունքները։ Խնդիրն առկա է, և մենք Արդարադատության նախարարության հետ կաշխատենք»,- նշեց Թանդիլյանը՝ կարևորելով քրեակատարողական հիմնարկներում աշխատատեղերի ստեղծումը:
Պատգամավորը նկատեց, թե դա մի շարք կարևոր խնդիրներ կլուծի: «Այս մարդիկ աշխատանքից հոգնած գալիս են, և շատ հարցեր տեղն են ընկնում, օրինակ՝ թղթախաղը և այլն։ Նրանք ժամանակ չեն ունենա, այնպես որ խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք այս հարցին»,-ասաց նա։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը