Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած, զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվածներից երկուսը ազատ է արձակվել:
Խոսքը՝ օրեր առաջ ձերբակալված Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանի եւ Երեւանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանի մասին է: Նրանց ձերբակալումը մեկ այլ դատավոր իրավաչափ է համարել, սակայն կալանավորման միջնորդությունը քննող դատավորը մերժել է քննիչի միջնորդությունը եւ դատարանի դահլիճից ազատ արձակել երկուսին էլ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ Հայկական ժամանակը հետաքրքրվել է, թե գործը հսկող դատախազը բողոքարկել կամ պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի այս որոշումը: Ի պատասխան մեր հարցին հանրային կապերի բաժնից պատասխանեցին հետեւյալը. «Դատախազությունն ուսումնասիրում է գործը եւ դրա համար նախատեսված դատավարական ժամկետներում կհստակեցվեն հետագա ընթացքի լուծմանն առնչվող հարցերը»:
Կարեն Տոնոյանին եւ Էդմոն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություն): Զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այլ ձերբակալվածներ դեռ չկան:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը