Օբաման եւ Պուտինը քննարկել են Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումն սկսելու որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մարտի 14-ին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:«Նրանք քննարկել են Սիրիայից ռուսական զինված ուժերի մասնակի դուրսբերման վերաբերյալ նախագահ Պուտինի այսօրվա հայտարարությունը եւ մարտական գործողությունների լիակատար դադարեցման ապահովման համար անհրաժեշտ հերթական քայլերը՝ հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունների առաջմղման նպատակով»,- ասված է փաստաթղթում:Երկու երկրների ղեկավարները նաեւ «քննարկել են, մի կողմից՝ սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների եւ, մյուս կողմից՝ զինված ընդդիմության միջեւ մարտական գործողությունների համազգային դադարեցման վերաբերյալ համաձայնագրի իրականացման առաջընթացը»: «Օբաման ընդգծել է, որ քաղաքական անցման համար պահանջվում է Սիրիայում բռնության դադարեցում»,- նշվում է հայտարարության մեջ:Խոսակցության ընթացքում Օբաման ընդգծել է, որ Դամասկոսը պետք է անարգել մուտք ապահովի հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինն ԱՄՆ-ի նախագահին իրազեկել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումն սկսելու որոշման մասին: «Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ռուսական զինված ուժերի առջեւ դրված հիմնական խնդիրների կատարումից հետո որոշում է ընդունվել Սիրիայից դուրս բերել օդատիեզերական ուժերի ավիախմբավորման հիմնական մասը»,- ասված է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ:Դրանում ընդգծվում է, որ «դա, անկասկած, լավ ազդանշան կծառայի հակամարտող բոլոր կողմերի համար եւ պայմաններ կստեղծի իրական խաղաղ գործընթացի սկսվելու համար»:Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաեւ Ուկրաինայի իրադրությունը: Օբաման վերստին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում գործող աշխարհազորայինները պետք է պահպանեն հրադադարի պայմանները: Ինչպես ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, Օբաման ընդգծել է աշխարհազորայինների կողմից «Ուկրաինայի արեւելքում զինադադարի պայմանները կատարելու եւ ԵԱՀԿ-ի դիտորդներին անջատականների կողմից վերահսկվող շրջաններ, ներառյալ ռուս-ուկրաինական սահման, անարգել մուտք ապահովելու անհրաժեշտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մարտի 14-ին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:«Նրանք քննարկել են Սիրիայից ռուսական զինված ուժերի մասնակի դուրսբերման վերաբերյալ նախագահ Պուտինի այսօրվա հայտարարությունը եւ մարտական գործողությունների լիակատար դադարեցման ապահովման համար անհրաժեշտ հերթական քայլերը՝ հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունների առաջմղման նպատակով»,- ասված է փաստաթղթում:Երկու երկրների ղեկավարները նաեւ «քննարկել են, մի կողմից՝ սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների եւ, մյուս կողմից՝ զինված ընդդիմության միջեւ մարտական գործողությունների համազգային դադարեցման վերաբերյալ համաձայնագրի իրականացման առաջընթացը»: «Օբաման ընդգծել է, որ քաղաքական անցման համար պահանջվում է Սիրիայում բռնության դադարեցում»,- նշվում է հայտարարության մեջ:Խոսակցության ընթացքում Օբաման ընդգծել է, որ Դամասկոսը պետք է անարգել մուտք ապահովի հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինն ԱՄՆ-ի նախագահին իրազեկել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումն սկսելու որոշման մասին: «Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ռուսական զինված ուժերի առջեւ դրված հիմնական խնդիրների կատարումից հետո որոշում է ընդունվել Սիրիայից դուրս բերել օդատիեզերական ուժերի ավիախմբավորման հիմնական մասը»,- ասված է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ:Դրանում ընդգծվում է, որ «դա, անկասկած, լավ ազդանշան կծառայի հակամարտող բոլոր կողմերի համար եւ պայմաններ կստեղծի իրական խաղաղ գործընթացի սկսվելու համար»:Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաեւ Ուկրաինայի իրադրությունը: Օբաման վերստին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում գործող աշխարհազորայինները պետք է պահպանեն հրադադարի պայմանները: Ինչպես ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, Օբաման ընդգծել է աշխարհազորայինների կողմից «Ուկրաինայի արեւելքում զինադադարի պայմանները կատարելու եւ ԵԱՀԿ-ի դիտորդներին անջատականների կողմից վերահսկվող շրջաններ, ներառյալ ռուս-ուկրաինական սահման, անարգել մուտք ապահովելու անհրաժեշտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am