Մեղավորը օրե՞նքն է, թե օրենքից դուրս աշխատելու ցանկությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ կառավարության շենքի դիմաց ուղևորափոխադրող ընկերությունների ղեկավարներն ու աշխատակիցներն իրենց բողոքն էին արտահայտում նոր օրենքի կիրառ­ ման պատճառով: Բանն այն է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4–րդ հոդվածի պահանջները, որոշում է կայացրել, որ 2018 թ. հունիսի 1–ից Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա: Հունիսի 1–ից ուղևորափոխադրում իրականացնելու համար պետք է անպատճառ ստանալ թույլտվություն, հակառակ դեպքում՝ անհնար կլինի հատել սահմանային անցակետը: Քաղաքացիները դեմ են այս փոփոխությանը, շատերը համոզված են, որ այս դեպքում թույլտվություն ստանալն իրենց համար անհնարին կլինի: «Փաստ»–ի հետ զրույցում նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե այժմ թույլտվությունը փոխարինվել է մրցույթով, տեղեկացրեց, որ նախկինում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար չկար թույլտվության ընթացակարգ: Բայց կար տուրք: Արդյունքում այդ գործունեությունը մնացել էր իրենց դաշտից դուրս ու անվերահսկելի էր: «Մարդիկ աշխատում էին, տուրքը չէին վճարում, շատերն անգամ հարկային մարմիններում չէին գրանցվում և իրականացնում էին ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, որն այնքան էլ ոչ կանոնավոր չէր, լավ էլ կանոնավոր էր: Հիմա մենք նրանց, ովքեր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում են իրականացնում, առաջարկում ենք գալ, թույլտվություն ստանալ և նոր միայն աշխատել: Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա այս մարդիկ չեն ուզում ո՛չ հարկային պարտավորություններ կատարել, ո՛չ օրենքով նախատեսված տուրք վճարել»,–նշեց նա: Ըստ Մելքոնյանի՝ այդ ընկերություններն այստեղից–այնտեղից ուղևոր էին հավաքում, տեղափոխում Ռուսաստան, հետո այնտեղ էլ ինչ–որ տեղերից ուղևոր հավաքում ու տեղափոխում Հայաստան. «Ո՞ւր մնացին ուղևոոչ մի բան չկա»: Դիտարկմանը, թե հավաքվածները բողոքում են, որ նախագիծն իրենց հետ չի քննարկվել՝ դուք եք այս օրենքի հեղինակը, ձեզ են մեղադրում, Մելքոնյանը նշեց, թե օրենք գրելը մեկ բան է, ընդունելը՝ մեկ այլ. «Օրենքն ընդունում է Ազգային ժողովը, օրենքին հավանություն է տալիս կառավա­ րությունը»: Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը շեշտում էին նաև, որ թույլտվությունը հեշտ չէ ստանալ, քանի օրենքը բոլորի համար հավասար չէ, խտրականություն կա, ուժեղին ու մեծ ընկերություններին տալիս են, իսկ իրենք մտավախություն ունեն, որ կմերժվեն: Սրան ի պատասխան, նախարարության աշխատակիցը պարզաբանեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված է մրցույթ, և այն կազմակերպությունները, որոնք իրենց տրանսպորտային միջոցներով կամ վարորդներով հանդերձ ապահովում են միջպետական ուղևորափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ, կստանան այդ թույլտվությունը: «Ին՞չ է նշանակում՝ որոշ ընկերությունների համար մատչելի է, որոշների համար՝ ոչ: Եթե իմ մեքենան լավը չի, ինձ համար պետք է լինի ոչ մատչելի, եթե մյուսինը լավն է, նրա համար կլինի մատչելի: Ի՞նչ է նշանակում՝ ես փոքր ընկերություն եմ, իմ մեքենան պետք է լավը չլինի՞, ուղևորը այստեղից մինչև Մոսկվա տանջվի՞: Ուղևորներին հարցրեք, հասկանանք՝ նրանք ինչ են ուզում: Նրանք ուզում են կոմֆորտ, նորմալ, անվտանգ երթևեկություն: Ի՞նչ է նշանակում՝ ես փոքր ընկերություն եմ, իմ մեքենան կարող է լավը չլինել»,–ասաց Մելքոնյանը: Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց ընկերությունների ղեկավարների հետ քննարկումները շարունակվելու են: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am