ՀՀ կառավարության անդամների մեծ մասը իր «Facebook-այնությամբ» անտեսում է ՀՀ քաղաքացիների 90 տոկոսին. Aravot.am

Մի 10 օր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էր պնդում, որ իր մասին քննադատական հոդվածները քաղաքական պատվեր են: Մենք էլ արձանագրեցինք. «Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ ձեր դեմ պատվեր լինի», ներկաները կրկնում են նախորդների սխալները: Նաեւ նկատեցինք, որ «Ելք» դաշինքից քաղաքական կենսագրություն ու կշիռ ունեն չորսը. Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան: Հիմա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է իր գործընկերների նման պետական ռեսուրսը՝ պաշտոնական կայքը, թողած՝ Facebook սոցկայքով շփվում ՀՀ քաղաքացիների հետ եւ հայտարարում, թե քննադատական հոդվածները քաղաքական պատվեր են: Արսեն Թորոսյանն էլ Մխիթար Հայրապետյանի նման քաղաքական կենսագրություն չունի ու վերջինիս սխալից դասեր է քաղել ու գրել, որ քաղաքական պատվերը իշխանության դեմ է: Իշխանության, ոչ թե իր: Պատմությունը կրկնվում է. ներկաները կրկնում են նախորդների սխալները եւ հավելում ներկաների սխալները: Ինչո՞ւ նախարարները չեն հետեւում վարչապետին ու հրապարակային եւ թափանցիկ չեն, ինչո՞ւ չեն նշում անուններ եւ կոնկրետ հոդվածներ, որ մարդը կարդա ու սեփական եզրակացությունն անի. քաղաքական պատվե՞ր, պարապ զրո՞ւյց, հիմնավոր քննադատությո՞ւն, մտահոգությո՞ւն, առկա խնդիրների լուծման առաջա՞րկ: Ի՞նչ: Արդեն քանի օր է՝ հանրությունը խոսում է ԱԱԾ վերջին բացահայտումներից: Խոսում է անուններով: Առողջապահության նախարարը խուսափում է անուններ տալ: Անհասցե խոսելը առնվազն չի նպաստում նախարարի խոսքի լրջությանը: Ով, պետական պաշտոնյա, բան ունես ասելու, ասա, ոչ թե ակնարկներ արա: Մեկ էլ Ռոբերտ Քոչարյանն էր, որ ամեն քննադատության հետեւում տեսնում էր նախորդ իշխանության ականջները: Ու էլի ՀՀ քաղաքացիների հետ Facebook-ով շփվելու մասին: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանում ապրում է 2,986 միլիոն մարդ: Իսկ ըստ Facebook սոցիալական ցանցի վիճակագրության՝ այս սոցկայքում գրանցված է 300 հազարից քիչ ավելի հայաստանցի՝ ՀՀ քաղաքացիների 10 տոկոսից էլ քիչ մասը: Նշանակում է, որ ՀՀ կառավարության անդամների մեծ մասը իր «Facebook-այնությամբ» անտեսում է ՀՀ քաղաքացիների 90 տոկոսին: Այլ խոսքով՝ հանրային վստահության հզոր պաշարով իշխանություն դարձած ուժը անտեսում է նույն հանրության գերակշիռ մասին:   Աղբյուրը՝ aravot.am-ի

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am