«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ և պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։ Հեռանալ չի պատրաստվում ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Իր «յուղոտ» պաշտոնին չի ցանկանում հրաժեշտ տալ նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի եղբայրը՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, որին հեռացնելու ցանկություն կար դեռևս նախկին նախարար Լևոն Ալթունյանի ժամանակվանից, սակայն ապարդյուն։ Կարեն Կոստանյանը շատ խոր արմատներ է գցել համակարգում։ Հեռանալ չի պատրաստվում և իր հեռացումը պահանջող նախարարի պահանջի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը։ Որոշ տեղեկություններով՝ տարեկան 560 միլիոնից ավելի գումար է շրջանառվում այդ ՊՈԱԿ-ում, սակայն այդ գումարի բաշխումը իրականացվում է անհասկանալի մեխանիզմներով և անարդյունավետ։
Ավելի մանրամասն՝ թերթի ասօրվա համարում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը