Արցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքացիների եւ ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերը, մեղմ ասած, վտանգավոր երանգ են ստանում: Վտանգավոր հենց Արցախի համար, քանի որ երկիրը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում: Նման իրավիճակում պետության ներսում անկառավարելի իրավիճակ ստեղծելու, ապակայունացման ցանկացած փորձ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Բացի այդ, Ստեփանակերտում տեղի ունեցածը վտանգավոր է ոչ միայն այդ պետության համար (քանի որ հակառակորդը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից` փորձելով դիմել ակտիվ ռազմական գործողությունների), այլեւ սա անուղղակի ստվեր է քցում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության վրա: Ի վերջո, Ստեփանակերտում փորձում են կրկնել Հայաստանում իրականացված քայլերը, եւ եթե իրադարձություններն ընթանան ոչ ցանկալի հունով, ապա հետեւանքները ծանր կլինեն: Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԼՂՀ բնակիչներին դադարեցնել բողոքի ցույցերը: Ավելի վաղ կատարվածի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սերժ Սարգսյանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ նա մշտական կապի մեջ է Բակո Սահակյանի հետ: Իսկ ահա Քոչարյանի գրասենյակից այդպես էլ հստակ պատասխան չեն տվել. «Ի՞նչ արձագանք եք ակնկալում»,- ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոստանալով մեր հարցը փոխանցել Քոչարյանին: Հ.Գ. Ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ արցախցիները որոշել են դադարեցնել բողոքի ցույցերը: Բանն այն է, որ ի սկզբանե ԼՂՀ իշխանություններն ադեկվատ են գնահատել իրավիճակը, ու նախագահ Բակո Սահակյանի մակարդակով ցույցի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ խոստում է հնչել միջադեպի մեղավորներին բացահայտելու եւ պատժելու մասին, այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր են կատարվում: Մեր տեղեկություններով՝ Բակո Սահակյանը պետական պաշտոնյաների հետ քննարկումներ է անցկացրել, որոշվել է ստեղծել հանրային խորհուրդ: Նախնական որոշվել է, որ հրաժարական են ներկայացնելու ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանն ու իր տեղակալը իրավիճակի հանգուցալուծման համար: Ու հիմա, հաշվի առնելով Բակո Սահակյանի հետ պայմանավորվածություններն ու ՀՀ վարչապետի հորդորը, բողոքի գործողությունները դադարեցվել են: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, երեկ երեկոյան ցուցարարների հետ հերթական անգամ հանդիպման է շտապել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ պահին ՀՀ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերով հանդես է եկել հայտարարությամբ: Մարդիկ նրա ելույթը ծափերով են ընդունել՝ հայտարարելով իրենց որոշման մասին: Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ասօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am