«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ «թավշյա» հեղափոխության հրապարակային միջոցառումների օրերին հեղափոխականների քննադատության թիրախում հիմնականում Սերժ Սարգսյանն էր ու իր ընտանիքը, սակայն վերջին շրջանում նրանք մի տեսակ մոռացվել են: Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության թիրախում ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է իր թիմակիցներով՝ ի դեմս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի: Նախ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության կողմից թույլ տրված չարաշահումները բացահայտեց ԱԱԾ-ն, որը անմիջականորեն կապված էր ՀՀ ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախկին նախագահի հետ: Բացի այդ, խոշոր տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում ԱԱԾ բացահայտումներից հայտնի դարձավ, որ գործարարների հետ գյուղմթերքի իրացման մեխանիզմների շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2017թ. վերջերին, երբ վարչապետը Կարապետյանն էր, ՊԵԿ նախագահն էլ՝ Վարդան Հարությունյանը: Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների բազմամարդ ցուցակում, ո՞վ է հաջորդը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, թե իրենք նաեւ այլ խոշոր ընկերություններում են ստուգումներ անցկացնելու: Իսկ թե ում մոտ, չի մանրամասնել: «Շատ հայտնի ընկերություններ են»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ասօրվա համարում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը