Հրապարակ օրաթերթը գրում է.
Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներն ազատ արձակվեցին, բացի մեկից: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Մասիսի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի ազատման առիթով:
Մարդկանց զայրացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանի գովեստը՝ ուղղված իր պաշտպանյալներին: Մեր տեղեկություններով՝ նրա եւ ակտիվիստների հայհոյախառն երկխոսության «սքրինշոտերը» ներկայացվել են Փաստաբանների պալատ՝ խնդրելով պատժել փաստաբանին:
ՓՊ խոսնակն ասաց․ «Սոցցանցից տեղեկացված եմ, որ Տիգրան Աթանեսյանի վարքագծի վերաբերյալ պատրաստվում են բողոք ներկայացնել: Այս պահի դրությամբ չի ստացվել: Հաշվի առնելով, որ հնարավոր է հարցը քննարկվի Փաստաբանի վարքագծի կանոնագրքի տիրույթում, ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը