SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 3-ին, Լոռու մարզում 2 քաղաքացու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Բանյո փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, ովքր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տարոն 2 թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Արայիկ Սարկիսյանը, ով ստացել է «ծոծրակային շրջանի սալջարդ վերք, աջ կողերի կոտրվածք, անեմոթորաքս» ախտորոշում, իսկ մյուս վիրավորն է Բանյոյի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Հ. Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխուղեղի ցնցում՝ հարցականով, աջ թոքային շրջանի և քթի սալջարդ» ախտորոշմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Ս.-ն սովորում է Վանաձորի թիվ 5 դպրոցի 11-րդ դասարանում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը