Նիկոլ Փաշինյանը պաշտոն է տվել իր ցույցերը լուսաբանող լրագրողին: Մեր տեղեկություններով՝ հունիս 1-ի վարչապետի որոշմամբ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, ով ուղիղ եթերներում լուսաբանում էր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը:
Երիտասարդ լրագրողը, որի միակ աշխատավայրը եղել է «Ազատություն» ռադիոկայանը այսուհետ կղեկավարի Կառավարություն այդ ՊՈԱԿ-ի 46 հոգանոց կոլեկտիվը: Որքանով նա կհաջողի այս պաշտոնում, ցույց կտա ժամանակը: Գրում է dialogue.am-ը:
Հիշեցնենք միայն, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը սահմանադրության փոփոխություններից հետո դարձավ կառավարության աշխատակազմինը, իսկ մինչ այդ այս կառույցը ուներ ահռելի աշխատակազմ և այն Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո երկար տարիներ ղեկավարում էր Արա Սաղաթելյանը, ով համարվում է ԶԼՄ դաշտի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: 2016-ին Արա Սաղաթելյանին նախագահ Սերժ Սարգսյանը տեղափոխեց խորհրդարան՝ նշանակելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավարի ԺՊ նշանակվեց Արմեն Մինասյանը, ով իր դիմումի համաձայն բոլորովին վերջերս քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում հրաժեշտ տվեց պաշտոնին:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը