ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Աժ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվելու է ԱԱԾ եւ հարցաքննվելու է:
Նրա խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվում է այն պատճառով, որովհետեւ ներկա է եղել այն հայտնի բանակցություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20 տոկոս եկամտահարկի փոխարեն վճարել 2 տոկոս հարկ:
Հարցին՝ ինչո՞ւ չկան ձերբակալություններ, օրինակ, «Երևանի սիթի»-ի օրինախախտումների մասով, պատասխանել է. «Հակված չենք ռեպրեսիվ գործողություններ անենք ու մարդկանց ձերբակալենք, այլ՝ ովքեր պետությունից այս կամ այն ճանապարհով գումարներ են գողացել կամ շրջանցել, վերադարձնենք բյուջե: Իրավական առումով բարդ է ապացուցել՝ ո՞վ է կանգնած այս կամ այն բիզնեսի հետևում: Այն մարդիկ, որոնց անունով գրանցված են ձեռնարկությունները, քրեական պատասխանատվության կանչելն արդարացի չէ: Եթե վերականգնում են բյուջեի գումարները, պատասխանատվությունից ազատվում են»,- ընդգծել է Վանեցյանը:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը