Նախարարն ուզում է ինձ ազատել աշխատանքից.բաց նամակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ի

ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՄԻՀՐԱՆ ՍԵՎՈՒՄՅԱՆԻՑ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո պարոն վարչապետ

Դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ով կարողացավ արդարության ծարավ մեր հայ ժողովրդին տալ հույս ու հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում: Ես ինքս կիսում եմ այդ հավատը, սակայն ստիպված եմ գրել Ձեզ այս նամակը՝ տեսնելով լուրջ վտանգներ ժողովրդավարության և արդարության սկզբունքների նկատմամբ: Խոսքս վերաբերվում է նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կառավարման մեթոդներին և նրա կողմից որդեգրած սկզբունքներին: Վառ օրինակ է այն, ինչ կատարվում է ինձ հետ:

Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը "ուզում է", որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ: Բնական հարցիս, թէ ինչն է այդ "ուզելու" պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը: Ես բնականաբար հրաժարվեցի դիմում գրելուց: Նույնիսկ ասացի, որ երկու ամիս հետո կայանալու է ներկայիս զբաղեցրած պաշտոնի մրցույթը, և եթե նախարարն "ուզում է" ինձ փոխարինել "իր մարդով"՝ դա լավ առիթ է նրա համար: Հաջորդ օրը հեռախոսազանգի միջոցով աշխատակազմի ղեկավարն ասաց, որ փոխանցել է նախարարին իմ խոսքերը, սակայն նախարարը պնդում է, որ ես պետք է դիմում գրեմ: Կրկին հրաժարվեցի: Հետո տեղեկացա, որ նույն օրը այդ առաջարկը արվել է ոչ միայն ինձ, այլ նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների մի քանի այլ տնօրեններին: Ոմանք գրել են, ոմանք ինձ նման հակառակվել: Ազգային առողջապահության ինստիտուտում հունիսի 1-ին կայացած գիտաժողովի ժամանակ գիտաշխատողները նույնիսկ ակցիա անցկացրեցին ինստիտուտի տնօրենին դիմում գրելու նախարարի առաջարկության դեմ:

Նշեմ մի շատ կարևոր հանգամանք: Արսեն Թորոսյանը ինձ հետ առանձին երբեք չի հանդիպել և չի զրուցել: Նրա նախարար նշանակվելուց հետո ես մի քանի անգամ հանդիպման խնդրանքով դիմել եմ նախարարի քարտուղարություն իմ կողմից ղեկավարվող կենտրոնը ներկայացնելու, խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Բոլոր այդ խնդրանքները փոխանցվել են նախարարին և մերժվել են նախարարի "զբաղված" լինելու պարզաբանմամբ:

Այսպիսով մենք ունենք մի իրավիճակ, երբ նախարարը առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ խոսելու "ուզում է", որ այդ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Ասեմ, որ բժիշկ եմ, առողջապահության համակարգում աշխատում եմ արդեն 20 տարի, ունեմ բազմամյա կառավարման փորձ, իմ անցած աշխատանքային ուղին համահունչ է ներկայիս զբաղեցրած պաշտոնին: Իմ անունը ոչ մի անգամ չի շոշափվել չարաշահման, կոռուպցիոն կամ որևէ այլ ինձ զրպարտող համատեքստում (քանի տարի է նույնիսկ ֆեյսբուքյան էջ չունեմ): ՀՀ ԱՆ "Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն" ՊՈԱԿ-ը ղեկավարում եմ ընդամենը 2 ամիս, նախկինում աշխատել եմ նույն տեղը որպես տնօրենի տեղակալ: Պատրաստ եմ անցնել ցանկացած ստուգում և պատասխան տալ յուրաքանչյուր նույնիսկ աննշան թերացմանս համար:

Մեծարգո պարոն վարչապետ

Երբ նորանշանակ նախարարը "ուզում է" ինձ գործազուրկ դարձնել, ես՝ ուզում եմ ապրել արդար երկրում և ստիպված եմ դիմել երկրիս վարչապետին: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ռեպրեսիաների քաղաքականությանը և ընդհանրապես նրա որպես նախարար արված  հայտարարություններին: Նախարար, որը իր ֆեյսբուքյան էջում "վախացնում է", որ մի օր կտա "ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների" անունները (այսինքն չտալով դառնում է հանցակից)։ Նախարար, որը մի կողմից ասում է, որ տնօրենների մրցույթները լինելու են արդար, մյուս կողմից մրցույթից առաջ առանց որևէ հիմքի տնօրենին ստիպում աշխատանքից ազատվելու "ինքնակամ" դիմում գրել:

Խնդրում եմ չդիտարկել այս նամակը որպես անձնական խնդրի բարձրաձայնում, ընդամենը այս եզակի օրինակով փորձում եմ իմ ուժերի սահմաններում կանխարգելել վերադարձը նախկինին՝ առողջապահության ոլորտի քաղաքականացմանը, ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակումների և "դիմում գրի, թէ չէ վատ կլինի" սկզբունքով աշխատանքից հեռացումների:

Գիտեմ, որ համամիտ եք՝ մեր երկրում բարեխիղճ և արդար աշխատող մարդը չպետք է վախենա կադրային ջարդից։ Չպետք է վախենա, որ կզրկվի գործից՝ ղեկավարության փոխվելուց։ Աշխատողներն են կառուցում երկիրը։

Դուխով՝

Միհրան Սևումյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am