Մոսկվայից եկող վտանգն ու Պուտինի թիվ մեկ սպառնալիքը

Սրվում է իրավիճակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Լեհաստանի արևելքում ամերիկյան ռազմակայանի հնարավոր ստեղծման ֆոնին: Լեհաստանի պաշտպանության նախարարության մասնագետների կողմից մշակված փաստաթղթի համաձայն՝ Վարշավան պատրաստ է ամերիկացի զինվորականների տեղակայման նպատակով 2 միլիարդ դոլար տրամադրել: Այս քայլի նպատակը, ըստ լեհ զինվորականների, «Ռուսաստանի ագրեսիվ նկրտումները զսպելն է»: Ռուսաստանը անարձագանք չի թողնի Լեհաստանի արևելքում ամերիկյան ռազմակայանի հնարավոր ստեղծումը, օրեր առաջ հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` արձագանքելով լեհական մամուլի այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ Վարշավան առաջարկել է Պենտագոնին Լեհաստանի տարածքում ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել: «Լեհաստանում ԱՄՆ մշտական ներկայության մասին» վերնագրված փաստաթղթի տեքստը անցած շաբաթավերջին էր հայտնվել լեհական լրատվամիջոցների տրամադրության տակ: Այդ հիմնավորման մեջ նշված է, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան ստորաբաժանման տեղակայման գլխավոր նպատակն է լինելու «Ռուսաստանից եկող սպառնալիքների զսպումը»: Լեհ զինվորականները առաջարկում են ամերիկյան ստորաբաժանումները տեղակայել Կալինինգրադի մարզին և Լիտվային հարող շրջանում` այսպես կոչված «Սուվալկիի միջանցքում», խոստանալով այդ նպատակով շուրջ 2 միլիարդ եվրո տրամադրել: Լեհական թերթերում այս տեղեկությունների ի հայտ գալը համընկավ Վարշավայում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների խորհրդարանականների հերթական հավաքի մեկնարկի հետ: Դիմելով դրա մասնակիցներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նշում էր․ - «Ես ցանկանում եմ ընդգծել, որ վերջին երկու տարիների փորձը եկավ վկայելու, որ մենք չենք կարող հավատ տածել Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարների հանդեպ: Վերջին երկու տարիների փորձը նաև վկայեց, որ Մոսկվան շահագրգռված չէ կառուցողական և ազնիվ երկխոսության ծավալման մեջ: Չհրաժարվելով [Ռուսաստանի հետ] երկխոսության գաղափարից` Հյուսիսատլանտյան դաշինքը նաև պետք է հստակ գնահատական տա ստեղծված կացությանը և հանգի ողջամիտ հետևությունների»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով էլ՝ արդեն առաջիկա ամիսներին ՆԱՏՕ-ն լրջորեն քննարկելու է նախևառաջ Եվրոպայում ուժերի արագ տեղաշարժ ապահովելու հարցը: «Ես կարծում եմ, որ դաշինքի` հուլիսին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում մենք քննարկելու ենք, թե ինչպես է հարկավոր անհրաժեշտության դեպքում ուժերի տեղաշարժ կազմակերպել: Մենք այժմ քննարկում ենք այսպես կոչված «պատրաստվածության նախաձեռնությունը»` փորձելով առանձնացնել դաշինքի կազմում ներգրավված այն ստորաբաժանումները, որոնք հնարավոր կլինի օգտագործել արագ արձագանքման անհրաժեշտության դեպքում», - նշում էր Ստոլտենբերգը: Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծում էր, որ Բրյուսելում շարունակում են հուսալ, որ մի օր Ռուսաստանի հետ հնարավոր կլինի բնականոն հարաբերություններ հաստատել: «Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը մեր հարևանն է, Ռուսաստանը իր աշխարհագրական դիրքը երբեք չի փոխի: Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք գտնել շատ ազդեցիկ ու ազնիվ ուղերձների համադրությունը, երբ նրանք խախտում են միջազգային օրենքները, պատասխանատվություն են կրում կիբերհարձակումների համար, անողոք քայլեր են ձեռնարկում, ինչպես, օրինակ, Սոլսբերիի թունավորումն էր: Այս ամենի ֆոնին մենք պետք է ազդեցիկ ուղերձները համադրենք թափանցիկության և երկխոսության հետ», - ասում էր Ստոլտենբերգը: Պաշտոնական Վարշավան, սակայն, զգուշացնում է, որ Ռուսաստանից եկող վտանգը ոչ միայն ռազմական է, այլև՝ տնտեսական: Որպես ասվածի գլխավոր ապացույց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին մատնանշում էր Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող որոշ պետությունների` նախևառաջ Գերմանիայի պահվածքը, որոնք ակտիվորեն էներգետիկ համատեղ ծրագրեր են առաջ տանում Մոսկվայի հետ` Եվրոպան փաստացի կախվածության մեջ դնելով ռուսաստանյան էներգակիրներից: «Այսօր այս հավաքի մասնակիցները պետք է իրենց հարց տան` արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները անվտանգությունը չէ, որ վտանգված է: «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը վտանգ է ներկայացնում թե՛ էներգետիկ անվտանգության և թե՛ եվրոպական համերաշխության տեսանկյունից: Այժմ մենք շրջադարձային մի կետում ենք գտնվում»,  նշել է Լեհաստանի վարչապետը: Այսպես, Մոսկվան ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է արձագանքել դեպի իր սահմաններ հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառույցների ցանկացած ընդլայնմանը:  Իսկ Վարշավան հանդես է եկել պաշտոնական նախաձեռնությամբ` ԱՄՆ-ին առաջարկելով Լեհաստանի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել: Կրեմլը սա սպառնալիք է համարում և ուղիղ նշում, որ այն ընդդեմ անվտանգության և կայունության հաստատման է: Միաժամանակ, Վաշինգտոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Ես գիտեմ, որ պատժամիջոցների զգալի քանակություն սահմանվել է CAATSA-ի շրջանակում և ավելի շատ կսահմանվի»,-հավաստել է Պոմպեոն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն քննարկում է պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը  «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում՝ ամերիկացի գործընկերների վրա «չկանխատեսված ազդեցությունը» բացառելու համար։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am