Հողը կփախչի Ալիևի «ոտքերի տակից»

Մայիսի 28-ից Ադրբեջանի առաջին հանրապետության օրվան նվիրված հավաքի մի խումբ ընդդիմադիր մասնակիցներ բերման էին ենթարկվել և կալանավորվել: Ադրբեջանի իրավապահները թիրախավորել են, մասնավորապես, ընդդիմադիր «Ռեալ» կուսակցության ակտիվիստներին: Այս քաղաքական ուժի անդամներ Նարիման Մուջահիդ Իսմայիլը, Ազեր Գասըմլըն 30 օրվա վարչական կալանքի են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով, իսկ Էլմին Խամզան ենթարկվել է 25-օրյա կալանքի: Ակտիվիստ Առաստուն Բախաշալիևի պատիժը դատարանը դեռևս չի որոշել, ևս երկու ակտիվիստներ էլ բերման են ենթարկվել: «Թուրան» գործակալության տվյալներով, ամենայն հավանականությամբ՝ նրանք նույնպես վարչական կալանքի կենթարկվեն: Նշենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի առաջին հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ ընդդիմությունը երթ էր կազմակերպել, ինչն ուղեկցվել էր ոստիկանների հետ ոչ մեծ բախումներով: Իրավապահները թույլ չէին տվել, որ ցուցարարները մեծ խմբերով մոտենան առաջին հանրապետությանը նվիրված հուշասյանը: Բաքվում այդ օրը զուգահեռաբար ընթացող երկու միջոցառումների ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը խոսում էին միանգամայն տարբեր Ադրբեջանների մասին: Մայիսի 29-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը 30 օրվա կալանքի է դատապարտել կուսակցության մեջլիսի ներկայացուցիչ Ազեր Գասըմլիին: Ակտիվիստները մեղադրվում են «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հատկանիշներով: Իսկ ահա այդ օրն Ալիևն իր ելույթում անդրադարձել էր «բանակի ձեռքբերումներին», տնտեսական հաջողություններին, կայունությանը, «եկամտաբեր» էներգետիկ ծրագրերին, «ժողովրդավարության բարձր մակարդակին» և այլն: Մինչդեռ, ընդդիմադիրների ելույթները վերաբերել են կոռուպցիային, մարդու իրավունքների խախտումներին, այլախոհներին ճնշելուն: Նկատենք, որ տարբեր գնահատականներով՝ Ադրբեջանում շուրջ 140 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ լրագրողներ: Փորձագետների դիտարկմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանում չկա գեթ մեկ ընդդիմադիր պատգամավոր: Մամուլի ազատության ինդեքսում այդ երկիրը զբաղեցնում է 163-րդ հորիզոնականը՝ 180 պետությունների շարքում: Ադրբեջանում, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների՝ ներիշխանական ծանր պայքար է ընթանում: Այս ֆոնին բողոքի ակցիաները կարող են ճակատագրական դառնալ Ալիևի իշխանության համար, այն առումով, որ հողը կարող է փախչել նրա «ոտքերի տակից»: Դա է պատճառը, որ փողոցում ցանկացած փոքր բողոքի ակցիային Ալիևը նյարդային է արձագանքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am