Թրամփի հզոր աջակցությունն Ալիևին

Հարավային գազային միջանցքը գործարկելու և «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ APA գործակալության՝ նամակում նշված է, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Նույն նամակում նաև նշված է Ադրբեջանի տնտեսական և իրավական բարեփոխումներին աջակցելու և հետագա համագործակցության մասին, որպեսզի Կովկասյան տարածաշրջանը լինի ավելի բարգավաճ՝ հանուն խաղաղության և անվտանգության: Այսպես, Թրամփն Ալիևին բաց ասում է՝ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը: Ի՞նչ է սա նշանակում... Ավելի քան հստակ մեսիջ, որով կարևորում է Ադրբեջանի նշանակությունը Վաշինգտոնի համար: Այն, որ Միացյալ Նահանգները աջակցություն է ցուցաբերում Հարավային գազային միջանցքին, դա հայտնի է: Օրերս Բաքվում էր ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ հարցերով օգնականի տեղակալ Սանդրա Օուդիրքը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը վստահեցրել է, որ մոտ ապագայում նախագծի մասնակիցները կնշեն Եվրոպա գազի առաջին մատակարարումների մասին: Ինչպես նշել է Սանդրա Օուդիրքը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է՝ տվյալ նախագծին իր աջակցության մասին, նշելով, որ Հարավային գազային միջանցքը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը հնարավորություն ընձեռնող կարևոր նվաճում է: «Միացյալ Նահանգները թեև անմիջականորեն չեն մասնակցում այդ նախագծին, սակայն միշտ տարբեր կառույցների միջոցով ուժեղ աջակցություն են ցուցաբերում դրան: Նախագծի հաջող ավարտման համար՝ մենք կշարունակենք աշխատել Հարավային գազային միջանցքի գործընկեր երկրների հետ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ հարցերով օգնականի տեղակալ Սանդրա Օուդիրքը: Նշենք, որ այս օրերին Բաքվում անցկացվեց՝ Հարավային գազային միջանցքի նախագծի առաջին փուլի գործարկումը: Նախագիծը ներառում է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը, Թուրքիայում Անդրանատոլիական խողովակաշարի շինարարությունը և Անդրադրիատիկ խողովակաշարի շինարարությունը: Այդ նախագծի շրջանակներում արդյունահանվող գազը Եվրոպա է մատակարարվելու՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի տարածքներով մինչև Իտալիա՝ 3500 կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշարի միջոցով: Հարավային գազային միջանցքի իրագործմանը ուղղվել է 40 միլիարդ դոլար: Ադրբեջանի ապացուցված գազի պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խմ: Հունիսի 12-ին Էսքիշեհիրում՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ կկայանա TANAP-ի պաշտոնական բացումը: Այս օրերին Բաքվում «Կասպյան նավթ և գազ» XXV Միջազգային ցուցահանդես-համաժողովն էր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ցուցահանդես-համաժողովի մասնակիցներին: Նա իր ուղերձում նշել է, որ Միջազգային նավթային և գազային, նավթավերամշակող և նավթաքիմիական միջազգային ցուցահանդես-կոնֆերանսը, հանդիսանում է Կասպյան տարածաշրջանի նավթի և գազի արդյունաբերության ամենահեղինակավոր միջոցառումը և այս տարի նշում է իր 25-ամյակը: Ներկայում «Հարավային գազային միջանցքի» մաս հանդիսացող «Շահ Դենիզ-2» և «Հարավային Կովկաս» խողովակաշարի ընդլայնումը, ինչպես նաև TANAP- ը և TAP- ի ծրագրերը ներկայումս ընթանում են: Շահ Դենիզ-2 և Հարավային Կովկասի խողովակաշարերի ընդլայնման ծրագրեր արդեն ավարտման փուլում է: Շահ Դենիզ գազի մատակարարման համար առաջարկվող TANAP նախագծի շահագործման մեկնարկը մոտ ապագայում կնշվի: 2020 թվականին ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am