Ինչ պայմանավորվածության է եկել Սամվել Ալեքսանյանը՝ նոր իշխանությունների հետ. սպասվում են հարկային փոփոխություններ

Ինչպես հայտնի է, «Երեւան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»: Ըստ «Երեւան սիթիի» մեկնաբանության, «ընկերությունները՝ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդ կերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները»: «Առավոտի» տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը կառավարության հետ համաձայնության է եկել, որ օրենքով գործող 20 տոկոսի փոխարեն վճարի 5 տոկոս հարկ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել է 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը, վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ: Հիմա 2 տոկոսի փոխարեն Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել 5 տոկոս եւ փոխհամաձայնության եկել: Ընդ որում, այսօր արդեն Սամվել Ալեքսանյանը իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ այսուհետ բոլորը պետք է գրանցված լինեն եւ որեւէ աշխատող չի կրճատվելու: Այսինքն, Ալեքսանյանի հետ այսպիսի փոխհամաձայնության են եկել՝ վճարիր 5 տոկոս, բայց բոլոր աշխատողներին բեր հարկման դաշտ ու փորձիր աշխատել մաքուր: Նախկին իշխանությունների օրոք համաձայնություն է եղել ՊԵԿ-ի հետ, որ ԱՁ-ների միջոցով «Ալեքս հոլդինգը» եւ մյուս սուպերմարկետները պետք է իրացնեն միայն գյուղմթերքը եւ վճարեն 5 %՝ 20 տոկոսի փոխարեն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» գյուղմթերքից բացի, ԱՁ-ների միջոցով իրացվել է բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, հարցը կտրուկ է դրվել՝ բացի գյուղմթերքից, ոչինչ չպետք է իրացնել պայմանավորված տոկոսով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am