Թիվ 70 դպրոցի նախկին տնօրենը դատապարտվել է

Մի շարք խարդախությունների մեջ մեղադրվող «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը դատապարտվեց տուգանքի: Միևնույն ժամանակ, դատավճռով նա 3 տարի ժամկետով զրկվել է կրթության ոլորտում որևէ գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև՝ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Շափաղաթյանը թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. մինչև 2014 թվականի ապրիլը: Այսպիսով, Շափաղաթյանը նշված դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. նոյեմբերի 25-ից և մեղադրանքի համաձայն՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի ստացման համար բանկերում առկա հաշվեհամարների վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից դրվել է արգելանք, այդ ժամանակահատվածում դպրոցի մի շարք աշխատակիցներ աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին: Բացի այդ, Շափաղաթյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել աշխատակիցների իրավունքներին ու օրինական շահերին: Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ դատապարտելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 200 000 ՀՀ դրամի չափով տուգանքի, 3 տարի ժամկետով էլ զրկելով կրթության ոլորտում գործունեությամբ զբաղվելու և պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Միևնույն ժամանակ նշանակվող պատժին լրիվ գումարվել է նախորդ՝ 07.07.2017 թվականի մեկ այլ խարդախության գործով դատավճռով նշանակված 800.000 ՀՀ դրամ տուգանքը և վերջնական պատիժ է սահմանել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը՝ պահպանելով կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումը: Հիշեցնենք նաև, որ դեռևս տարիներ առաջ ընդդեմ Շափաղաթյանի ներկայացվել էին 10-ից ավելի քաղաքացիական հայցեր: Քաղգործերից մեկով դեռևս 2013թ. «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի: Հայցվորը դպրոցի տնօրենից պահանջում էր բռնագանձել 3 175 100 ՀՀ դրամ գումար: Բանն այն է, որ թիվ 70 դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10-ը նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90 -օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև հուլիս 31-ը։ Սահմանված երկրորդ ժամկետում ևս գումարը չի վճարվել և հայց ներկայացնելով դատարան հայցվորը պահանջում էր նաև պատասխանողից բռնագանձել տույժեր, դատական ծախսերը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Դավթյանի մատուցած ծառայությունների համար արդեն իսկ վճարված 820 000 ՀՀ դրամը: Ինչ վերաբերում է տույժերին, ապա հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ այն քիչ են հաշվարկել` նկատի ունենալով, գործ ունեն դպրոցի հետ: Թե ի՞նչ էր արել դպրոցի համար գնված այդ նեթբուքերը Շափաղաթյանն այդպես էլ դատարանում չէր հայտնել, սակայն իր խոսքով՝ անգամ իր ֆինանսական միջոցներով է փորձել դպրոցը «կարգի բերել, դուռ ու պատուհաններ է փոխել, ավել ու փոշի է գնել»: Ըստ նրա՝ իր մեղավորությունը կայանում է նրանում, որ ծանր «լուծ» է վերցրել իր վրա: Շափաղաթյանի վերաբերյալ հաջորդ խարդախության գործը, որը քննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, դատավոր Դավիթ Բալայանի վարույթում՝ կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով: Հիշյալ գործով էլ՝ Հերմինե Շափաղաթյանը բարձր վարձատրվող աշխատանքի խոստում էր տվել և տուժողից հափշտակել էր 800 ԱՄՆ դոլար գումար: Թերևս Շափաղաթյանի կողմից կատարված խարդախությունների շարքը շարունակվում է՝ ընդամենը օրեր առաջ նոր գործ է մուտք եղել դատարան՝ կրկին խարդախության հոդվածով, այս անգամ էլ Շափաղաթյանը Էմմա Քոչարյանին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 74 դպրոցում որպես կազմակերպիչ աշխատանքի ընդունելու վերաբերյալ խոստումներ է տվել և վերջինիցս 2017թ․ հունիսի սկզբին պահանջել և ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար, որը և խարդախությամբ հափշտակել է։ Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասով:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am