Քննարկվում է արտահերթ ընտրություններ կազմակերպելու երկու տարբերակ

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»,-թավշյա հեղափոխության առաջնորդ, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այս տեսքով տեղ է գտել կառավարության ծրագրում։ Հանրային որոշակի շրջանակներում ակնկալիքներ կային, որ արտահերթ ընտրություններն ավելի վաղ ժամկետում կիրականացվեին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ժամկետի ընտրությունն այսպես է հիմնավորել. «Ժամկետի երկարաձգում չկա: Քանի որ արտահերթ ընտրությունների անցկացումը կախված է նաև քաղաքական ուժերի միջև հիպոթետիկ պայմանավորվածության և կոնսեսուսի հասնելու կամ չհասնելու, և դրանցից բխող գործընթացների հետ, ընդամենը նշվում է առավելագույն ժամկետ: Բայց երբ ասում ենք, որ առավելագույնը մեկ տարում, դա չի նշանակում, որ ընտրությունները չեն կարող լինել մի քանի ամսում»: Ըստ կառավարության ծրագրի, ազատ և արդար ընտրություններ համար պետք է. «Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց`ԸՕ-ի փոփոխության շուրջ ձևավորվող աշխատանքային խմբում իրենք`քաղհասարակության ներկայացուցիչների հետ, քննարկել են երկու տարբերակ`Ընտրական օրենսգրքի հիմնավոր փոփոխություններ, ինչը բավական ժամանակատար գործընթաց է և հիմնական, մի քանի առանցքային դրույթների փոփոխություն անելով գնալ ընտրությունների: Այս համատեքստում երեք գերխնդիր է մատնանշվում`ռեյտինգային ընտրակարգի վերացում, Քրեական օրենսգրքում վարչական ռեսուրսի կիրառման քրեական պատասխանատվության խստացում, կկրնաքվեարկությունը բացառելու լուրջ մեխանիզմներ գտնել`կլինի դա մատնահետքի միասնական շտեմարանով կամ այլ տարբերակով: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ երկրորդ տարբերակն այս փուլում ավելի ճիշտ է: Ինքն է, իբրև ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, IT տեխնոլոգիաներով զբաղվող միջազգային մի քանի կազմակերպությունների հետ քննարկում է մատնահետքի միասնական բազա ստեղծելու հնարավորությունները: «Մենք հասկանում ենք, որ դա բացական բարդ և ժամանակատար գործընթաց է, գուցե երկու-երեք ամիս կամ շատ ավելի մեծ ժամանակ պահանջվի: Կրկնաքվեարկություններ բացառելու համար այլընտրանքային տարբերակներ ևս քննարկվում են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ինչ վերաբերվում է ժամկետներին, Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է`ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է արտահերթ ընտրությունների և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են բացառապես արտահերթ ընտրություններով, այլապես, այս ողջ գործընթացի տրամաբանությունը կիսատ կմնա: «Բայց մենք հասկանում ենք նաև, որ արտահերթ ընտրությունների հարցում, բայցի վերոնշյալ խնդիրներից, պետք է նաև կոնսենսուս`քաղաքական ուժերի միջև: Մենք պատրաստ ենք քննարկումների`ժամկետի հետ կապված: Բայց գտնում ենք, որ ընտրությունները չպիտի լինեն ոչ ուշ, քան մեկ տարի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am