Նոր զարգացումներ Ճվճվ Արոյի որդու`Սերժիկի, կատարած խուլիգանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական քննությունը՝ գրում է 1in.am-ը: Սերժ Վարդանյանին ու Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այս գործը դատարան մուտք է եղել մոտ 4 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե երկու ամբաստանյալների խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ներկայումս Ճվճվ Արոյի որդի Սերժը գտնվում է կալանքի տակ, Ռոբերտ Հայրապետյանը ազատության մեջ է: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»: Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը իրենց մեքենայով փակել են այն մեքենայի ճանապարհը, որով երթևեկել է տուժող Շանթը: Երբ վերջինս մեքենայից իջել է՝ «զրուցելու», նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ Սերժն ու Ռոբերտը նկատել են տեղանքում գտնվող ոստիկանների, մեքենան ընթացքի մեջ են դրել ու փախել են՝ շարունակելով բռնած պահել Շանթի ձեռքը, նրան, փաստորեն, քարշ տալով իրենց մեքենայի կողքից: Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 20-30 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում ինքը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: Իրանահայ տուժողը դատական այս նիստին ներկայացել էր «Press» բեյջով ու լուսանկարչական լուրջ ապարատով: Ըստ երևույթին՝ նա փորձում էր այդ ատրիբուտներով ավելի պաշտպանված զգալ իրեն: Նաև ավելի համարձակ էր արտահայտում իր դժգոհությունը դատական քննության ձգձգումների վերաբերալ: Ամբաստանյալ Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիգորյանը հանդես եկավ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ: Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ անցկացվել է համալիր դատակենսաբանական-դատաբժշկական փորձաքննություն, որի դատաբժշկական մասում դատաբժիշկ փորձագետը նշել է, թե իրարամերժ ելակետային տվյալներ են ներկայացվել դեպքի վերաբերյալ, չեն տրամադրվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստն ու կոշիկները, նման իրավիճակում հնարավոր չի համարվում որոշելու տուժողին պատճառված մարմնական վնասվածքների առաջացման իրավիճակային մեխանիզմը: Տուժողը դատարանում ցուցմունք է տվել, թե ինքը ցանկացել է մեքենայից դուրս բերել վարորդի կողքին նստած երիտասարդին ու խոսել հետը, աջ ձեռքը մինչև արմունկը ներս է տարել մեքենայի կիսաբաց լուսամուտից, իսկ վարորդի կողքին նստած երիտասարդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, հավանաբար երկու ձեռքով բռնել է իր ձեռքից, չի թողել այն դուրս բերել, մեքենան առաջ են վարել ու իրեն 30-40 մետր քարշ են տվել մեքենայի կողքից: Ինքը մեքենայից բռնված չի եղել, եթե բռնված լիներ՝ մեքենայի ընթացքի ժամանակ բաց կթողներ ու քարշ չէր տրվի մեքենայի կողքից, վնասվածքներ չէր ստանա, մեջքը չէր վառվի: Իր զգացողությամբ՝ իր ձեռքը մեքենայի ներսից բռնել էին երկու ձեռքով, իր ոտքերը կտրվել էին գետնից… Ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանը այլ բան է ասել՝ ըստ նրա՝ տուժողն է երկու ձեռքերով կառչել իրենց մեքենայից, ընթացքի ժամանակ բաց չի թողել, այդ պատճառով քարշ է տրվել մեքենայի կողքից: Ինքը չէր կարող հաղթանդամ տուժողի մեկ ձեռքից այնպես բռնել, որ նա ձեռքը չկարողանա հանել մեքենայի ներսից, ու նրա ոտքերն էլ կտրվեին գետնից: Դատաբժիշկ փորձագետը դատարանում հարցաքննվելիս ասել է՝ մեքենայի կողքից քարշ տալու դեպքում տուժողի վնասվածքներն ավելի ծանր կլինեին, նա կոտրվածքներ էլ կունենար: Պաշտպան Գրիգորյանը նշեց, որ գործում առկա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը լրիվ չէ, անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ նույն փորձագիտական կենտրոնում, նույն դատաբժիշկ փորձագետի մասնակցությամբ՝ նրան տրամադրելով դատարանում տուժողի տված ցուցմունքի ձայնագրառումը: Մեղադրող դատախազն առարկեց այդ միջնորդության դեմ, պահանջեց այն մերժել՝ անհիմն լինելու պատճառով: Տուժողը նույնպես առարկեց՝ նշելով, թե դեպքը չորս տարի առաջ է կատարվել, ի՞նչ դատաբժշկական փորձաքննություն պիտի կատարվի: Դատարանը բավարարեց պաշտպան Գրիգորյանի միջնորդությունը, նշանակեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է կատարվի նույն դատաբժշկի կողմից նույն փորձագիտական կենտրոնում: Փորձագետին առաջադրվող հարցերից էին՝ Ռոբերտ Հայրապետյանն իր ֆիզիկական տվյալներով կարո՞ղ էր մեքենայի առջևի նստատեղին նստած՝ մեքենայից դուրս գտնվող տուժողի ձեռքից այնպես բռնել ու պահել, որ նա քարշ տրվեր մեքենայի կողքից: Այդ դեպքում հնարավո՞ր էր, որ տուժողի դաստակին բռնվածքի հետքեր չմնային, նա կոտրվածքներ չստանար: Տուժողի կողմից նշված իրավիճակում նա կարո՞ղ էր ստանալ այն վնասվածքները, որ ստացել է… Հնարավո՞ր է, որ հենց տուժողը կախված լիներ մեքենայից, քարշ տրվեր ու այդ պայմաններում ստանար վնասվածքները… Մեղադրող դատախազը միջնորդեց որպես այլ ապացույց գործին կցել «hetq.am»-ում 2018 թվականի ապրիլին հրապարակված՝ տուժողի հեռախոսում առկա լուսանկարը. ըստ տուժողի՝ այդ լուսանկարն արված է դեպքից անմիջապես հետո, լուսանկարում իր վնասվածքն է: Ամբաստանյալ Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիգորյանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ նշելով, թե լրատվամիջոցում հրապարակված լուսանկարի առնչությունը տվյալ գործին որևէ ապացույցով հաստատված չէ, միանշանակ հնարավոր չէ ասել, որ դա հենց դեպքից հետո է լուսանկարված, ու հենց տուժողի ստացած վնասվածքն է պատկերված: Տվյալ լուսանկարը գործին վերաբերելի չէ: Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ առողջությանը հասցված վնասվածքների բնույթը միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ է որոշվում, ներկայացված լուսանկարը հայտնի չէ՝ դեպքից հետո՞ է արված, և՝ հենց տուժողի՞ վնասվածքն է: Երբ դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը՝ մեղադրողը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, թե դատարանը ակնհայտ կանխակալ վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի հանդեպ: Մեղադրողը իր ասածը հիմնավորեց նրանով, որ դատարանը, իր կարծիքով, անհիմն կերպով նշանակեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն և մերժեց իր ներկայացրած լուսանկարը գործին կցելու միջնորդությունը: Դատարանը մեղադրողի միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում, իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը կավարտվի, ու եզրակացությունը կստացվի դատարանի կողմից: Տուժողին մնում էր ավելի վրդովվել՝ դատական քննության նոր ձգձգման պատճառով: Տուժողի զայրույթն ու վիրավորանքը վերաբերում էր նրան, որ դեպքից անմիջապես հետո ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ փորձագետները իր վնասվածքը չեն լուսանկարել, իր հագուստն ու կոշիկները չեն առգրավել, իսկ հիմա ասում են, թե հագուստն ու կոշիկները չլինելու պատճառով չեն կարող լիարժեք եզրակացություն տալ կամ իր կողմից կատարած՝ իր իսկ վնասվածքի լուսանկարը համարում են կեղծ և այս գործին չվերաբերող: Դատական քննությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am