ԵՊՀ-ն ձեր դուքանը չէ

Բայց այդ վարձերի հաշվին, տրամաբանորեն, պետք է ոչ թե համալսարանում ՀՀԿ-ի կցորդների գրպանները ծանրանային, այլ բարձրանար պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: Սակայն ոչ միայն չբարձրացան, այլեւ տարեցտարի կրճատվեցին ու ամոթալի, խայտառակ, նվաստ չափերի հասան: Սա՞ է սերունդ կրթելու նրանց վաստակը: Համալսարանի ղեկավարությունը պարտավոր է դասախոսներին վճարել ըստ արժանվույն, նրանք սերունդ են կրթում, դժվա՞ր է հասկանալ: Այդ գումարների հաշվին պետք է նաեւ կարգի բերվեր համալսարանը, որը տարածաշրջանում առաջատարներից մեկի համարումն ունի, բայց այն ոչ միայն կարգի չբերվեց, այլեւ պայմաններն այն աստիճան վատթարացան, որ ի թիվս անհամար պահանջների, մի խումբ ուսանողներ սկսեցին զուգարանի թուղթ ու օճառ պահանջել: Պետք է խոստովանեմ, որ վերջին պահանջը բավարարվեց. ուսանողներն այսօր օճառ ունեն, հատկապես նրանք, որոնք օր ու գիշեր, աղվեսի պես քսմսվում են ռեկտորատի պատերին, որոնք ե՛ւ դեմ են, ե՛ւ կողմ, որոնք ե՛ւ սեւ են, ե՛ւ սպիտակ, որոնք, բոլոր դեպքերում, պահի մարդիկ են: Այս ամոթալի վիճակը լուծելու փոխարեն համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ միջոցներ չկան եւ ծախսվում է այնքան, որքան հնարավոր է: Հարց է առաջանում. ո՞ւր են մեր միջոցները, այն դեպքում, երբ դրանք չեն ծախսվում գրադարանների համալրման, ֆակուլտետների բուժսպասարկման, պատշաճ հիգիենայի ու անվտանգության եւ ընդհանրապես նորմալ ուսանողական միջավայր ստեղծելու նպատակով: Պարոնա՛յք, Երեւանի հարյուրամյա համալսարանը, մայր բուհը ձեր դուքանը չէ, դուք էլ նրա դուքանչիները չեք, ուսանողներն էլ ձեր դուքանի ապրանքները չեն, որ ինչպես ուզեք, այնպես վարվեք: Իմ ու հազարավոր ուսանողների կողմից, ձեր շատ սիրելի «հայր Վովայի» ոգեղենությամբ հորդորում եմ՝ սթափվե՛ք, սա մեր եւ ձեր համալսարանն է, սկզբից մեր, հետո՝ ձեր: Բարի եղեք կատարել ձեր ծառայությունները, դուք վճարվել եք դրա համար, բարի եղեք գրադարանում տեղադրված մի քանի տասնյակ տեսախցիկների փոխարեն այն գրքերով զինել, ջարդված աթոռ-սեղանները փոխել, կաթող տանիքները վերանորոգել ու ցույց տալ, որ սա ոչ թե անցյալ դարի խորդանոցային համալիր է, այլ համալսարան: Սթափվե՛ք, պարոնայք, սա մե՛ր համալսարանն է: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am