Նիկոլի «կացինն» ու «սեւ կասսան»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արշավը մեկնարկել է գործարարների դեմ: Երեկ նա հիշեցրեց՝ այո,  վենդետա չի լինելու, բայց բոլորը պետք է ինքնակամ վերադառնան հարկային դաշտ, այլ ոչ թե վենդետա չլինելու հայտարարությունը ընկալել իբրեւ իրենց թուլություն: Այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն  ու պատկան այլ մարմիններ տոտալ վերահսկողության տակ են վերցրել Սամվել Ալեքսանյանի Երեւան Սիթիները, քանի որ Ալեքսանյանը մնացել է խաղի հին կանոնների տիրույթում: ԱԱԾ-ն հրապարակել է գործողությունների որոշ արդյունքներ, համաձայն որոնց «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և միլիարդավոր դրամների վնաս են պատճառել պետությանը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:Ալեքսանյանի դեմ պատկան մարմինների գործողություններից մի ուշագրավ փաստ ի հայտ դարձավ, այն, որ խոշոր գործարարները նախկին իշխանությունների, մասնավորաես ՊԵԿ-ի հետ ունեցած համաձայնությամբ են գործել ոչ օրինական դաշտում : Նշենք, որ նախնական հաշվարկներով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 8 միլիարդ դրամ, դրա փոխարեն մոտ տասն անգամ ավելի պակաս է մուտք եղել՝ 800 մլն-ի չափով:  Միամիտ է կարծել, որ թաքցրած գումարն ամբողջովին գործարարը դրել է իր գրպանը: Բոլորիս է հայտնի, որ նախորդ իշխանությունների ժամանակ գործել է այսպես կոչված սեւ կասա, որին մուծվել են բառացիորեն բոլոր խոշորները, այդ քսակի արյունատար  անոթներից ամենամեծերից մեկը հենց Ալեքսանյանի ապահոված ֆինանսական հոսքն էր: Ոչ լեգալ միջոցները, անշուշտ, ծառայել են բազմապիսի նպատակներով՝ թե անձնական, թե պետության համար՝ օֆշորային զոնաներում հաշիվներ բացելուց սկսած, վերջացրած ընտրություններ եւ բարեգործություններ, սակայն կա մի կարեւոր նպատակ, որի մասին հազվադեպ է բարձրաձայնվում: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ է, այդ սեւ կասայի առյուծի բաժինը գնացել է այդ միջոցների վրա, ի վերջո Արցախի կարգավիճակով պայմանավորված Հայաստանը ամեն ինչ չէ, որ կարող է ու պետք է ի տես աշխարհի անել: Իհարկե,  տնտեսության մարտահրավերներից առաջինը գործարարներին ստվերից դուրս բերելու, օրինական դաշտում պահելու գերխնդիրն է,ինչից բխում է նաեւ մեր անվտանգությունը, ածանցվում Արցախի հարցը, բայց  դա դեռեւս տնտեսության զարգացման երաշխիք չէ: Այո, գործարարներին պետք է օր առաջ բերել հարկային դաշտ, բայց ճնշումներից բացի աջակցության ինչպիսի՞ քայլեր ու լուծումներ են նրանց համար   առաջարկվում, Հայաստանի օրենսդրական դաշտը նպաստո՞ւմ է այսպես կոչված <<սպիտակով>> բիզնես անելուն եւ զարգացնելուն:Ի վերջո, հեղափոխություն անելը՝ կամ պատկերավոր ասած՝ քանդելը կարող են շատերը, կառուցելն է, որ քչերին է հաջողվում: Բայց եթե  կացնային քաղաքականությունը սկսվում է քանի դեռ համապատասխան պայմաններ ստեղծված չեն նույն այդ բյուջեն լցնողների համար, ապա օդում սրի պես կախված է  համակարգային պայթյունի խնդիրը, նույն բանակի սպառազինության մասով: Ընդունելի է, թե ոչ, բայց նույն Ռուսաստանի հետ զենքի առքուվաճառքի ժամանակ Հայաստանը առաջնորդվել է  ոչ լեգալ ճանապարհով, քանի որ դա է պահանջում մեր անվտանգության շահը:Եթե այս գործոնները հաշվի չեն առնվում ու գնում են կտրուկ գործողությունների, ապա տպավորություն է ձեւավորվում, որ Փաշինյանը ՀՀԿ-ն քայքայելու գործընթաց է սկսել: Նա վրացական հեռուստաընկերությանը կրկնել է այն, ինչ շարունակ հայտարարում է Հայաստանում, որ ինքն ունի այն մեխանիզմները ՀՀԿ մեծամասնությունը կոտրելու համար: Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am