Գլխատելու ուղերձ, ՀՀԿ-ն ընկրկո՞ւմ է

Ապրիլի 22-ին Երևանում զանգվածային անկարգությունների գործով Քննչական կոմիտեն ձերբակալեց  Մասիսի քաղաքապետին , նրա տեղակալին եւ եւս երեք հոգում: Նրանք կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում քաղաքացիական անհնազանդության առաջին օրերին խաղաղ ցուցարարների և անհնազանդության ակցիայի մասնակիցների հանդեպ բռնություն կիրառելու մեջ:  Այդ օրը մի խումբ երիտասարդներ բժշկական դիմակներով, գլխարկներով եւ փայտերով ու քարերով ընկել էին ժողովրդի մեջ ու անխնա հարվածներ էին հասցնում: Դավիթ Համբարձումյանy  նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, Հակոբյանը էրեբունցի է ու  դրանով պայմանավորված պաշտպանական մարտեր էր կազմակերպել համայնքի մատույցներում: Նա փաստորեն չի խնայել քաղաքապետ փեսային եւ  վրեւներին իր հավատարմությունը հերթական անգամ ցուցադրելու նպատակով քաղաքապետին եւս ներգրավվել է իր հատուկ ջոկատայինների կազմում: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների օրերին մամուլում գրվում էր նաեւ, որ աննախադեպ ակտիվ է Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը, նա Հերացի փողոցում ընկերների հետ հարձակվել է աղջիկների վրա, իսկ Մասիսի գյուղերից մեկում կրակել ցուցարարի վրա:  ՀՀԿ-ից արդեն շտապել են կատարվածը քաղաքական հետապնդում որակել՝ համարելով, որ զանգվածային անկարգություններ հոդվածով քաղաքապետ ձերբակալելը առնվազն ծիծաղելի է, քանի որ բացակայում է քաղաքապետի անմիջական մասնակցությամբ բռնության գործադրման որեւէ փաստ: Գործի հետագա ընթացի մասին ոչինչ առայժմ չի հաղորդվում, գուցե ՀՀԿ-ականների պնդումներն իրականություն դառնան, գուցե ոչ եւ իրավապահ մարմինները իրեղեն փաստարկներ ներկայացնեն: Ամեն դեպքում քանի դրանք բացակայում ենք, ուրեմն կարելի է նաեւ  ընդունել այն պնդումները, որ նոր կառավարությունը ուժային լծակներով հիմա էլ հարձակվելու է ընտրովի պաշտոնյաների  դեմ ու տարբեր մեղադրանքներով ստիպելու հրաժարվել պաշտոններից: Ըստ էության Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը ուղերձ է մյուսներին, որ եթե հարվածի տակ ընկնում է ի դեմս Վովայի Արշակի հզոր հովանավոր ունեցող քաղաքապետը, ապա մյուսների հարցը խաղ ու պար է ու հասկանալի, որ մի փոքր բզբզալուց հետո ցանկացածի դեմ էլ կարելի գործերի կապոց  սարքել ու գլխատել ողջ ՀՀԿ-ն: Եւ ահա, ուղերձը կարծես թե սպասվածից շուտ տեղ հասավ ու ՀՀԿ-ականները հասկացան, որ Հայաստանում  երկակի կամ երկիշխանության տպավորությունը առավելապես առերևույթ է, և բավական է թավշյա հեղափոխությանը ցույց տար գործադիր իշխանության ուժը,ՀՀԿ-ի քանդումը ժամերի հարց է: Այս իրադարձություններին հաջորդած  ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ  ՀՀԿ-ն պատրաստ է թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման, թե արտահերթ ընտրությունների: Հարցին, արդյոք պատրաստ են արտահերթ ընտրությունների, նա պատասխանել է, որ իրենք արտահերթ ընտրությունների որեւէ արգելք չեն տեսնում, սակայն պետք է քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ լինեն։ Դավիթ Կարապետյան

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am