ԴԱԻՇ-ի ահաբեկիչ աշ-Շիշանին մահացել է վնասվածքներից. Սպիտակ տուն
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Ումար աշ-Շիշանին՝ հայտնի որպես Թարխան Բատիրաշվիլի, մահացել է: Այս տեղեկությունը CNN-ին հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի 2 աշխատակիցներ: Նա վիրավորվել է անցյալ շաբաթ ԱՄՆ ավիահարվածի արդյունքում և հետո վախճանվել: Նրանք չեն հստակեցրել, թե որտեղից է իրենց այդ տեղեկությունը:
