«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա։
Համեմատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ եւ գերազանցում է ՀԿԵ վարչության շենքում աշխատող 100-ից ավելի հայ աշխատողների աշխատավարձը: Եվ քանի որ Հայաստանը լավ խոպան է ռուսների համար, նրանց ընտանիքների անդամներին էլ են աշխատանքի տեղավորում:
Օրինակ՝ Դմիտրի Գվոզդեւը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային պասարկման ճանապարհային կենտրոնի պետն է, նրա կնոջ համար նոր հաստիք են բացել ուղեւորափոխադրումների ծառայությունում: Ներդրումային ծառայության պետ Նիկոլայ Անտոնովի կինն աշխատում է հենց իր ծառայությունում, նույն սենյակում էլ նստում են։ ՀԿԵ շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկի կինն աշխատում է մարքեթինգի բաժնում, Ալեքսանդր Լախտարինը ՀԿԵ դիագնոստիկա կենտրոնի տնօրենն է, կինը՝ Ելենա Լախտարինան, ենթակառուցվածքների տնօրինության պետի տեղակալը՝ արտադրատեխնիկական բաժնի պետը:
Սա մի մասն է ռուս պաշտոնյաների ազգուտակի, դեռ չենք խոսում եղբայրների, քույրերի, զավակների, թոռների, ընկերուհիների մասին: ՀԿԵ արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը բազմաթիվ աղաղակող փաստեր ունի եւ առաջիկայում բաց նամակ է հղելու վարչապետ Փաշինյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով երկաթուղում տիրող իրավիճակի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը