Փաշինյանի վերահսկողությունը Սանասարյանի վերահսկողությանը վնաս չէ

Նոր կառավարությունը հետաքրքրական կոնֆիգուրացիա է  ներկայացրել Պետական վերահսկողական ծառայությունում: Ինչպես որ միանշանակ չընդունվեց նախկին ժառանգական Դդավիթ Սանասարյանի նշանակումը պետի պաշտոնում, քննադատություններ հետեւեցին ամեն կողմից, որ նա մասնագիտական պատշաճ պատրաստվածություն կարծես թե չունի այդ պաշտոնը լիարժեք ղեկավարելու համար, այնպես էլ նրա տեղակալների նշանակումը միակարծիք չի ընկալվում: Երեկ վարչապետի հրամանով Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Ալբերտ Աբգարյանը, Հայկ Սարգսյանն ու Տիգրան Ուլիխանյանը: Աբգարյանը Սերժ Սարգսյանի թիմի անդամ է: Մամուլում գրվեց, որ նա աշխատել է նաեւ նախագահի նախկին վերահսկողական ծառայությունում: Առաջին հայացքից զարմանալի է, որ վերահսկողական լծակներ ունեցող առանցքային այս կառույցում տեղ է հատկացվում Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցչին, բայց կառույցի ղեկավարը իր բացատրությունն է ներկայացրել.<<Հարգելիներս, Ալբերտը տասը տարուց ավել իմ ընկերն է, իրեն շատ լավ եմ ճանաչում, չեմ կիսել քաղաքական որոշ մոտեցումներ, բայց իմ կռիվը նաև նրա համար է եղել, որ բազմակարծություն ապահովվի։ Ալբերտը պրոֆեսիոնալ է. և՛ իրավաբան է, և՛ տաղանդավոր կոմպոզիտոր։ Աշխատել է դիմում բողոքների բաժնում ու քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։ Վստահ եմ, որ մեծ ներդրում է ունենալու պետաիրավական համակարգի առողջացման գործում։ Վարչապետին ես եմ ներկայացրել Ալբերտի թեկնածությունը, և վարչապետը վստահել է ինձ, մնացածն իմ պատասխանատվության դաշտում է>>։ Ըստ էության այս նշանակման հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ վերահսկողություն իրականացնելիս կառույցն ունենա հնարավորինս անկաշկանդ գործելու հնարավորություն: Դավիթ Սանասարյանը թեեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չէ, բայց հեղափոխության առաջին օրերից Փաշինյանի կողքին է, ու ակամայից ընկալվում է նույն թիմի անդամ: Այս առումով մեծ է հավանականությունը, որ ստուգումներ անցկացնելու առումով նա որոշակի կաշկանդվածություն կունենա ՔՊ-ական նախարարների ղեկավարած ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում, ու այդժամ նրան օգնության կհասնի Ալբերտ Աբգարյանը: Բայց ավելի ուշագրավ է տեղակալներից մեկի պաշտոնը Հայկ Սարգսյանին վստահելը: Հայկը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է, հեղափոխության ընթացքում Փաշինյանի թիկունքից նա չի հեռացել եւ ոչ մի վայրկյան, նա Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանն է ավարտել: Փաշինյանը Հայկին ամենայն հավանականությամբ գործուղում է այս կառույց, որպեսզի իր հերթին վերահսկողության տակ պահի Դավիթ Սանասարյանի ու մյուսների գործողությունները: Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը նոր մարմին է, որը կգործի ոչ թե նախագահի վերահսկողության տակ, ինչպես նախկինում էր, այլ վարչապետի:Այս կառույցի ձեւավորումը պայմանավորված է Հայաստանի՝ կառավարման նոր համակարգի անցմամբ։ Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները լայն են լինելու. մարմինն ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, հետևելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաև վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ։ Պետական վերահսկողական ծառայությանը լիազորվելու է նաև ուսումնասիրել՝ ճի՞շտ են կառավարվում պետական միջոցները։ Բացի այդ, ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։Այս մարմինը նաև կարող է հարուցել կարգապահական վարույթներ։ Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետին, և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am