«Փաստ» թերթը գրում է. «Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Բադեյանը նախորդ տարի «զրկվել» է իր երեք անշարժ գույքից: Մի բնակարանը վաճառել է 72 միլիոն 540 հազար դրամով, իսկ մյուս բնակարանն ու առանձնատունը օտարվել են, բայց հայտարարագրում նշված չէ, թե որքանով:
Պաշտոնյան ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 1 միլիոն 678 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 198 հազար եվրո ու 200 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 36 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձից, 18 միլիոն 476 հազար դրամ շահաբաժնից ու 105 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»:
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը