Լարսը, այլընտրանքն ու Հայաստանի «խերը»

Նախօրեին Մոսկվան ուշագրավ լուր հայտնեց. Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքները բացելու հարցում կոնկրետ արդյունքներ կարելի է ակնկալել արդեն առաջիկա աշնանը, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, պնդելով, թե վրաց բանագնացի՝ Զուրաբ Աբաշիձեի հետ օրերս Պրահայում կայացած հանդիպմանը էական առաջընթաց են արձանագրել: Այդ հանդիպմանը կողմերը հայտարարել են, թե էական առաջընթաց են արձանագրել և պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել, որը պետք է զբաղվի «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» երկկողմ համաձայնագրի իրագործմամբ: Այդ փաստաթուղթը Մոսկվային ու Թբիլիսիին հնարավորություն է տալիս դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում զարգացնել առևտրային ու տրանսպորտային կապերը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, միևնույն ժամանակ, չանդրադառնալով դրանց կարգավիճակի հարցին: Համաձայնագիրը ստորագրվել է դեռ 7 տարի առաջ՝ բավականաչափ ծանր բանակցությունների արդյունքում, սակայն մինչ օրս մնացել է թղթի վրա: «Այժմ մենք անցնում ենք դրա իրագործմանը»,- Ազատության «Էխո կավկազա» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է բանակցություններում ռուսական կողմի ներկայացուցիչ՝ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Մայիսի 18-ին ՌԴ-ն համաձայնագիր ստորագրեց շվերյցարական SGS ընկերության հետ, որից հետո արդեն գործնականում կսկսվի համաձայնությունների իրագործումը: Գիտեմ, որ հունիսի 7-ին Մոսկվա է գալու Շվեյցարիայի արտգործնախարարը՝ քննարկելու, թե ինչպես ենք մենք այսուհետ առաջ շարժվելու: Անհրաժեշտ է ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցերով, կքննարկի կոնկրետ խնդիրներ, այդ թվում այն, թե ինչպես են վերահսկվելու Վրաստանի և ՌԴ-ի միջև առևտրային հոսքերը, որտեղ և ինչպես են գործելու մաքսային սահմանակետերը և այլն: Սա լուրջ աշխատանք է, որը թերևս մի քանի ամիս ժամանակ կպահանջի: Սակայն կարևորն այն է, որ համաձայնություններն արդեն ձեռք են բերվել, և մենք պետք է ուղղակի գործի անցնենք»,- նաև ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: Վրացական կողմն ավելի վաղ՝ անցած տարեվերջին էր պայմանագիր ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որն աշխարհում առաջատարն է բեռների տարանցման ու վերահսկողության ոլորտում: Ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցում Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն նշել է՝ նախատեսվում է, որ շվեյցարացի դիտորդները կտեղակայվեն Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում՝ ապրանքների տարանցումը հսկելու և հաշվառելու նպատակով: «Ազատության» հետ զրույցում էլ Աբաշիձեն ասել է․ «Քաղաքական կամքի դեպքում համաձայնագիրը կդառնա իրականություն: Թբիլիսին պատրաստ է դրան»: «Մենք այժմ մտնում ենք համաձայնագրի իրագործման փուլ, մինչ այժմ պատրաստվում էինք, նախապատրաստական աշխատանքներ էինք տանում, համապատասխան համաձայնագրեր կազմում: Ընդհանուր առմամբ, սա մի առանձնահատուկ նախագիծ է, որը նախադեպ, որպես այդպիսին, չի ունեցել: Այդ իսկ պատճառով կողմերից այսքան ժամանակ պահանջվեց՝ դրան պատրաստվելու համար: Ռուսական կողմն արդեն ստորագրել է շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը, և արդեն կան նախադրյալներ՝ հաջորդ համաձայնագրի իրագործման փուլին անցնելու համար: Կարևորը քաղական կամքի առկայությունն է, որպեսզի փաստաթղթի բոլոր դրույթները բարեխղճորեն իրագործվեն: Մենք ունենք այդ կամքը, ռուսների դեպքում՝ դեռ կտեսնենք»,- ընդգծել է Աբաշիձեն: Ի դեպ, պաշտոնական Երևանն ողջունել է ռուս-վրացական վերջին պայմանավորվածությունները: «Համաձայնագրի՝ կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի», ֆեյսբուքում նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պնդելով՝ հայկական կողմն այս հարցը բարձրացրել է 10 օր առաջ՝ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ: Այսպես, ռուս-վրացական այս կարևոր պայմանավորվածությունը տեղի է ունենում հայ-վրացական հարաբերությունների համար ուշագրավ փուլում: Շաբաթվա վերջին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով Թբիլիսում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը մասնակցեց Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին: Նա հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում. «Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»։ Հայաստանի և Վրաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Արմեն Սարգսյանը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները, և նշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից և այսօր ուրախ են միմյանց հաջողություններով։ Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարևորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում: Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում նա շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար պատիվ է այս հրաշալի օրը լինել այստեղ, վրացիները և հայերը կիսում են այս տոնը․ «իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»,-ասել է Հայաստանի ղեկավարը: «Մենք կիսում ենք շատ բան։ Վրացիներն ու հայերը ապրում են քույրերի ու եղբայրների պես, սա փաստ է, հրաշալի փաստ, որ երկու ազգերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության և արժանապատվության համար, և երբևէ չեն ունեցել որևէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա մեզ համար շատ մեծ արժեք է և օրինակ՝ այն նոր սերունդների համար, որոնք ապրում են Հայաստանում և Վրաստանում»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հրաշալի քաղաքին՝ Թբիլիսիին։ Բազում տարիների ընթացքում Թբիլիսին, «Թիֆլիսը» եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Սա քաղաք է, որտեղ հայերը, վրացիները և բազմաթիվ այլ ազգեր մասին ապրել են ներդաշնակորեն, կիսել առօրյան, կենցաղը, մշակույթը, սնունդը և, իհարկե, վրացիները և հայերը կիսում են նաև նույն կրոնը, երկուսն էլ կանգնած են եղել քրիստոնեության ակունքներում։ Այնուհետև Արմեն Սարգսյանը նշել է․ «Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»: Թբիլիսիում Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ժամանակ իր ելույթում ասել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»: Նա ասել է, որ հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու և բաժանարար գծերը փոխշահավետ ձևով վերացնելու ժամանակահատված. «Ներկա իրողությունները և հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող զարգացումների դինամիկան թույլ են տալիս հուսալ, որ ժողովրդավարացման գործընթացները կնպաստեն տարածաշրջանի ինտեգրմանը և կայուն խաղաղության հաստատմանն ու տնտեսական վերելքին»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am