«Հիսուսի մասին անեկդոտ պատմել կարելի է, իսկ Նիկոլի մասին՝ ոչ». media.am

Սերգեյ Դանիելյանն այն դերասաններից է, որն օգտագործում է իր դիմակն ու իրական դեմքը կրքով, հումորով ու հաճույքով: Նա միաժամանակ հումք ու արդյունք է, ու դա թերևս ամենալավ գնահատականն է աշխարհի լավագույն մասնագիտությունը ընտրած մարդու համար:

Ի վերջո, դերասան լինելը մի քիչ աստվածային բան է, պարզապես թե՛ ստեղծողը, թե՛ ստեղծագործությունը նույն մսից, արյունից, հույզերից, նյարդերից ու ուղեղից է:

Սերգեյ Դանիելյանը կատակերգակ է, որն ինքն է կառուցում իր դերերը (նաև տեքստերը, որոնք սովորաբար գոտկատեղից մի քիչ ներքև են) և չի վախենում լինել նաև խեղկատակ: Սկզբում նրա միակ հարթակը թատրոնն էր, որտեղ ստենդ ափ ներկայացումներ էր խաղում: Հետո հարթակը դարձավ համացանցը, որտեղ կարճ ու պարբերաբար հեռարձակվող տարբեր հաղորդումներ է «խաղում»:

«Ստենդ ափի համար պետք է ունենաս հարուստ կենսագրություն և կարողանաս քեզ նայել կողքից: Նույնն է վիդեո բլոգի դեպքում»,- ասում է նա:

Սերգեյ Դանիելյանը համացանցում հանդիպեց անթաքույց ագրեսիայի, երբ թավշյա հեղափոխությունից հետո սկսեց Նիկոլ Փաշինյանի նմանակումների շարքը:

Հետհեղափոխական երեք հաղորդումները՝  նկարահանված լայվի էֆեկտով ու ուղերձով, առաջ բերեցին զարմալի խնդիր՝  հումորը ընկալվեց որպես սրբապղծություն:

Ընդհանրապես լավ դերասանը նման է քամի որսացող սարքի, որի օգնությամբ իր շուրջն ու իր անձի հետ կատարվող ցանկացած դեպք դառնում է նյութ՝ ավելացնելով դիմակներին մի նոր թեմա, գույն, երանգ կամ հնչերանգ:

Սերգեյ Դանիելյանը որսաց այն քամին, որն իր հետ բերեց սպառնալիքներ ու հայհոյանքներ և դրանցից ամենատհաճ  ու վիրավորական մեկնաբանությունները դարձրեց հրապարակային:

Ես կարծում եմ, որ ամենաբարդ, բայց շնորհակալ ամպլուան խեղկատակն է, ծաղրածուն: Հիմա ծաղրածու լինելը բա՞րդ է:

Այս հասկացությունը դրված չէ հեշտի ու դժվարի բաժակների մեջ: Կամ էդպիսինն ես, կամ էդպիսինը չես: Միգուցե կարելի է դրան կոչել և ծաղրածու: Հասկանում եմ, որ այդ բառի հանդեպ ժողովուրդը բացասական վերաբերմունք ունի, բայց ինձ համար դա շատ մեծ պատիվ է: Ես գործի բերումով հենց այդպիսինն եմ և միշտ եմ եղել:

Այո, դա բարդ է, քանի որ միշտ գտնվում ես այսպես ասած՝ ձորի բերանին: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Դժվար է գտնել հավասարակշռությունն ու այն մակարդակը, որտեղ նախ՝ ինքդ չես վնասվի, և հետո էլ՝ խոսքդ տեղ կհասնի:

Վնասվելու վտանգը միշտ կա:

Ֆիզիկապես վնասվելու՞, թե՞ իմիջի առումով:

Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ամեն ինչ կարող է պատահել, կարող են բռնել, ծեծել, բանտ նստեցնել: Եթե ինձ համեմատեցիք ծաղրածուի հետ, ապա չմոռանանք, որ միջնադարում ծաղրածուներին շատ հաճախ գլխատում էին: Ասում էին՝ էս անգամ կատակդ լավը չէր, և վերջ… թռցնում էին գլուխը:

Նույնն էլ հիմա է: Իհարկե, չեն գլխատում, բայց դե…

Հումորային նմանակումների ռեակցիան ադեկվատ չէր, դա վիրավորակա՞ն է:

Իհարկե, ազդում է:

Բայց արդեն իմունիտետ ունես, հասկանում ես, որ հասարակությունը բազմաշերտ է և դու ես ցույց տալիս հասարակությանը, որ այն բազմաշերտ է:

Այդ պատճառով էլ Ֆեյսբուքի պատին եմ դնում ամենազզվելի մեկնաբանությունները, որ տեսնենք, թե որքան տարբեր են մարդիկ: Եվ շատ հետաքրքիր է ստացվում. մարդիկ իրենց տեսնում են ու հետո իրար հետ կա՛մ կռվում են, կա՛մ ցուցադրաբար արհամարհում իրար:

Մտածում եմ, որ եթե ես դա չանեմ, բա ո՞վ անի: Իհարկե, զուտ տեսականորեն բոլորս էլ ընդունում ենք, որ հասարակությունը տարբեր է, կազմված է բանվոր դասակարգից, բուրժուաներից և այլ խավերից:

Մենք այդ մասին կարդացել ենք գրքերում, բայց բոլորովին այլ է, երբ դա տեսնում ես:

Տեսնում ես, որ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք չունեն հումորի զգացում կամ ունեն հումորի զգացում, ագրեսիվ են, բարյացակամ, խելացի կամ ոչ այնքան:

Դա շատ լավ երևում է, և դրա մասին ոչ թե ասում ես, այլ ցույց ես տալիս արձագանքներով: Իհարկե,  հասկանում եմ նաև, որ մարդիկ պարտավոր չեն ինձ հասկանալ:

Ցանցում չկա խմբագրում, բայց ենթադրվում է, որ պիտի լինի ինքնախմբագրում:

Իհարկե, ամեն ասածս ինքնախմբագրվում է և ունի ուղերձ: Եվ միայն լիակատար ապուշը կարող է չհասկանալ, թե որն է ձեռ առնելու, պարզապես ժպիտ կամ հռհռող առաջացնելու և ուղերձ կառուցելու տարբերությունը:

Ֆեյսբուքից դուրս կան կանոններ, թեկուզ ֆեյսկոնտրոլը, իսկ ցանցում կանոն չկա, մարդը կարող է գրել սրտի ուզած մեկնաբանությունը, այդ թվում՝ ամենավերջին հայհոյանքը:

Նույնիսկ թատրոնում ունես ընտրություն, կարող ես հայհոյախոսին դահլիճից դուրս հանել, իսկ ցանցում լրիվ բաց ու անպաշտպան ես:

Հետաքրքիրն այն է, որ այդ նույն հայհոյախոսը՝ տեսնելով ինձ փողոցում, երբեք դեմքիս չի ասի այն, ինչը գրում է սոցցանցում: Ցանցը նրա համար հարմար անանուն ծածկոց է:

Նա նայում է, ինչ-որ բան դուրը չի գալիս, միանգամից ռեակցիա է տալիս, անգամ վայրկյան չի թողնում, որ մտածի:

Միաբջիջ կենդանիների ռեակցիաները ընդամենը երկուսն են՝ կծկում և թուլացում: Երբ օրգանիզմը ստանում է որևէ ազդանշան, սեղմվում, կծկվում է: Ասենք, չի կարող փախչել, մեծանալ, փոքրանալ, գույնը փոխել: Միաբջիջ օրգանիզմը սովոր է կծկվել:

Վիրավորական ալիքից հետո հեռացրեցիք տեսանյութը: Ինչու՞:

Հեռացրեցի, դադար վերցրեցի, մտքերս հավաքեցի ու ասացի՝ անելու եմ ու թքած, թե ինչ եք հակադարձելու: Ու անում եմ, մանավանդ, որ նյութ հանել-դնելը դարձավ PR քայլ:

Ընդհանրապես լարված իրավիճակներում կա միայն մեկ ընտրություն՝ անել, թե չանել այն, ինչը անում էիր հանգիստ ժամանակ:

Ամբողջությամբ՝ media.am

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video) Դատարանը թույլ տվեց Դավիթ Համբարձումյանին վիրահատական միջամտության համար այցելել կլինիկա (video) Հարվածի տակ եք ընկնելու. Ի՞նչ է զգուշացրել Պուտինն Ալիևին. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Նիկոլը վռնդվում է հենց այդ պահին․ ի՞նչ առաջարկեց Ռուբեն Հակոբյանը (video) Բացառված է․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցության մասին (video) Եթե դա տեղի չունեցավ, ապա Իրանը հիմնահատակ կքանդի Իսրայելը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Իսրայելը սպառնացել է Թուրքիային Աննան հրաժարվել է Նիկոլից ու մի բան ասել․ Արշակ Սարգսյան (video) Արա Զոհրաբյանը զգուշացնում է՝ պետք է կանխել «Ես ձեզ 100%-ոց ինֆո եմ տալիս․ մարմնի բոլոր մասերը ճղում էին»․ Արմեն Աշոտյան (video) Զախարովան հեգնել է ֆոն դեր Լայենին Գազ չի լինի անորոշ ժամանակ Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության վարչության շենքի վրա գրոհելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am