Վրաց-սիրիական «բախումն» ու Արցախը

Երեկ Սիրիան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ըստ Հարավային Օսիայի Հանրապետության ԱԳՆ-ի հաղորդագրության՝ կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հավատարիմ մնալու, փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևը, մեկնաբանելով Դամասկոսի որոշումը, ասել է, որ նախապատրաստական գործընթացը տևել է մի քանի ամիս և այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: «Սա կարևորագույն իրադարձություն է մեր երկրի, Սիրիայի, ինչպես նաև աշխարհում մեր ընկերների համար»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: Սիրիան Աբխազիայի անկախությունը ճանաչած 7-րդ երկիրն է: Առաջինն Աբխազիայի անկախությունը՝ 2008թ. օգոստոսի 26-ին, Ռուսաստանն է ճանաչել: Սրան հետևեց պաշտոնական Թբիլիսիի համարժեք քայլը. Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանը սկսում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգ: Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան հատուկ բրիֆինգին՝ նվիրված Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը, նշել է, որ Ռուսաստանի կողմից մանիպուլյացիաների արդյունքում սիրիական կողմը ընդունել է անօրինական որոշում և խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: «Տվյալ գործողությամբ Ասադի վարչակարգը աջակցել է Ռուսաստանի ռազմական ագրեսիային ընդդեմ Վրաստանի և տարիներ շարունակվող էթնիկ զտումներին»,-հայտարարել է Դոնդուան: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վրացական կողմը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը: Այսպես, Դամասկոսը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան ասել է, որ դա նշանակալից իրադարձություն է: «Շնորհավորում եմ Աբխազիայի ժողովրդին, Սիրիան այդ որոշումն ընդունեց մեր հաղթանակի և անկախության 25-ամյակի և Ռուսաստանի Դաշնության կողմից մեր անկախության ճանաչման 10-ամյակի նախաշեմին, մեր նախագահ Սերգեյ Բագապշի հիշատակի օրը», - ասել է Գաբնիան Աբխազիայի պետական կառույցների և հանրության ներկայացուցիչների հավաքում: Սիրիան և Աբխազիան պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել: ТАСС գործակալության փոխանցմամբ, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրապարակել է հայտարարություն, որի համաձայն՝ «Աբխազիայի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը մտադիր են համագործակցությունը զարգացնել բոլոր ոլորտներում»: Ըստ Խաջիմբայի, նախօրեին հանդիպել են Սիրիայի, Աբխազիայի և Հարավային Օսիայի դեսպանները համաձայնեցրել են համատեղ հայտարարության տեքստն ու հրապարակման ժամկետը: Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովին, ով ասել է, որ իր երկիրը Սիրիայի հետ մտադիր է համագործակցել քաղաքականության, տնտեսության, մշակույթի և հումանիտար բնագավառներում. «Դիվանագիտական կապերի հաստատումն օգտակար է Սիրիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների համար, սա պատմական իրադարձություն է, ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել նախագահ Բաշար ալ-Ասադին: Նոր բարեկամներ բոլորին են պետք, մանավանդ այն երկրներին, որոնք հայտնվել են ծանր պայմաններում, հակազդում են ռազմական ագրեսիային և ահաբեկիչներին»: Պաշտոնական Թբիլիսին արդեն արձագանքել է Դամասկոսի որոշումներին: «Ճանաչելով Վրաստանի երկու պատմական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Ասադի ռեժիմը միջազգային օրենքների ևս մեկ կոպիտ խախտում է կատարել: Միջազգային համայնքը պարտավոր է դատապարտել այդ փաստը», - Թվիթերի էջում գրել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն: Պաշտոնական Թբիլիսիի քայլը՝ Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթացը, միանգամայն օրինաչափ է: Որքան էլ տարօրինակ հնչի՝ օրինաչափ է նաև Սիրիայի քայլը: Իսկ Ռուսաստանի աջակցությունը վայելող երկիրն ինչու՞ չպետք է գնար նման քայլի: Ասադը դեռ շատ հարցերում է իրեն պարտավորված լինելու պաշտպանել Մոսկվայի քաղաքականությունը, որովհետև արդեն ոչինչ չունի կորցնելու, ամենը ինչ կարող էր կորցնել, արդեն կորցրել է: Այստեղ առաջ է գալիս մյուս կարևոր հարցը՝ իսկ եթե Ռուսաստանը մյուս դաշնակիցներին էլ ստիպի ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը... Հայաստանը, որը ղարաբաղյան բանակցություններում է և չի ճանաչել Արցախը, իհարկե, կարող է հայտնվել ծիծաղելի վիճակում: Մինչ այժմ Հայաստանին հաջողվել է այս հարցում չասոցացվել Ռուսաստանի հետ և հարևան Վրաստանին անակնկալներ չմատուցել՝ վտանգելով հայ-վրացական կենսական նշանակության հարաբերությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am