Պաշտոնաթողությունից հետո ինչո՞վ են զբաղված նախարարները

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պաշտոնաթող լինելուց հետո ոչնչով զբաղված չէ: Այս մասին նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում: «Իմ վրա եմ աշխատում»,- կարճ նշեց նախկին պաշտոնյան՝ չցանկանալով կոնկրետացնել, թե ինչ է ենթադրում իր վրա աշխատելը: «Չէ, չեմ ուզում ասել»,- ասաց Հարությունյանը: Իսկ գիրք կարդալու, կամ մեկ այլ հոբբիով զբաղվելու ժամանակ ունի՞, հետաքրքրվեցինք: «Ունեմ, ժամանակ ունեմ»,- ասաց Արդարադատության նախկին նախարարը՝ հավելելով, որ ժամանակ տրամադրում է նաև ընտանիքին: Գերզբաղվածությունից հետո հարմարավե՞տ է զգում «հանգստի ռեժիմում» հարցին էլ Հարությունյանը պատասխանեց՝ երբ մարդ իր վրա է աշխատում, դա հանգստի ռեժիմ անվանել չի կարելի: «Բայց շատ հարմարավետ եմ զգում»,- ասաց նա: Վերջում հետաքրքրվեցինք՝ հետագա գործունեության հետ կապված պլաններ ունի՞: «Ունեմ, բայց չեմ հայտնի»։ Շուրջ մեկ ամիս առաջ Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողած Լևոն Մկրտչյանը դեռևս որևէ այլ աշխատանքի չի անցել, հանգստանում է։ Այս մասին Panorama.am-ը ճշտեց նախկին նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանից։ «Լևոն Մկրտչյանը հանգիստն անցկացնում է Երևանում՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Հանգիստը վայելում է գիրք կարդալով, ընկերների հետ հանդիպելով, քանի որ ավելի քան երկու տարի նախարար լինելով՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով հնարավորություն չէր ունենում հանդիպել բարեկամներին ու ընկերներին, այժմ այդ բացը լրացնում է», - մանրամասնեց նախկին նախարարի մամուլի խոսնակը։ Նա նշեց նաև, որ Մկրտչյանը այժմ սպորտով էլ է զբաղվում, լողի է գնում։ Մեր հարցին, թե զուգահեռ որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, նա պատասխանեց. «Գիտեք, որ Լևոն Մկրտչյանը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, բայց նա կուսակցության ղեկավար կազմում չկա, ոչ գերագույն մարմնի անդամ է, ոչ էլ՝ բյուրոյի, սովորական շարքային կուսակցական է, այնտեղ էլ որևէ պարտավորություններ չունի։ Առաջիկա ծրագրերի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվի»։ Մեկ այլ հարցի, թե հնարավոր է Մկրտչյանը լքի Հայաստանը, Լուսինե Մարգարյանը պատասխանեց. «Ոչ, նա Հայաստանում է և կմնա Հայաստանում»։ Նախկին նախարարներից Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առայժմ լրագրողների հարցերին պատասխանել չի ցանկանում: Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դեռևս ձեռնպահ է մնում հարցազրույցներից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի հետ կապվել չհաջողվեց:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am