Վովա Գասպարյանի ընտրությունը վախի՞, թե ակնկալիքի ներքո

Հանրապետական պատգամավոր Արթուր Գեւորգյանը կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու դիմումներ է ներկայացրել, նա կարծում է, որ չպետք է խանգարել համաժողովրդական շարժման արդյունքով իշխանություն եկածներին ու պետք է նրանց գործելու հնարավորություն տալ. <<Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք ՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է... Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով>>  հայտարարությամբ տեղեկացրել է պատգամավորը շարունակելով.<<Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր>>: Խորհրդարանի լուռումունջ պատգամավորների շարքում իր ուրույն տեղը զբաղեցնող այս պատգամավորը ոչ միայն խորը վերլուծություններ անելու պոտենցիալ ունի, այլեւ քաղաքական կանխատեսումների: Նրա կարծիքով արտահերթ ընտրությունները մոտ ապագայում տեսանելի չեն, եւ ուրեմն ճիշտը կառավարությանը գործելու խաղաղ պայմաններ ապահովելն է.<<Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ: Սա բխում է մեր ազգային շահից, և երկրորդ՝ նման քայլով նրանց հնարավորություն չենք տա արդարանալ անբավարար արդյունքների դեպքում: Պետք է տալ հնարավորություն և պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել...>>: Արթուր Գեւորգյանն ըստ ամենայնի ՀՀԿ-ին ինքնալուծարվելու անուղղակի կոչ է անում, որովհետեւ ՀՀԿ-ն առանց այն էլ որեւէ կերպ չի խոչընդոտում նոր իշխանություններին: Ճիշտ հակառակը,այդ  ՀՀԿ-ականներն են , որ արդեն չեն թաքցնում իրենց քաղհալածյալի կարգավիճակը ու բարձրաձայնում զանազան ճնշումների, իրենց ուղղված սահմանափակումների մասին: Իրականում Արթուր Գեւորգյանի ճամբարափոխության մասին մամուլում կանխատեսումներ էին արվում դեռեւս այն ժամանակվանից, երբ դեռ չէին կայացել վարչապետի ընտրությունները ու ՀՀԿ-ն երկրորդ անգամ Փաշինյանին աջակցելու որոշում չէր կայացրել: Իսկ հնարավոր այդ զարգացումը պայմանավորում էին աներոջ՝ Վովա Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններով: Մենք այդ մասին անդրադարձել ենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Վովա Գասպարյանը անուղղակի կապի մեջ է եղել Փաշինյանի հետ ու ամեն կերպ փորձել տեղավորվել նոր ձեւավորվելիք կառավարությունում: Այդ նպատակադրումներով է բացատրվում ոստիկանության մեղմ վարքագիծը, որը դրսեւորվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ ընդդեմ ցուցարարների: Հիմա, երբ այլեւս իրողություն է հեղափոխությունն ու նոր կառավարությունը կարելի է ասել, թե հարցն օրակարգից դուրս պետք է գար, բայց ոչ, չի բացառվում, որ Գասպարյանը որոշակի ակնկալիքներ ունի եւ այդ գինն էլ փեսայի մանդատն է, կամ նրա ճամբարափոխությունը: Կա նաեւ երկրորդ տարբերակ, որ սա պարտադրված քայլ է, նոր իշխանությունները հայտարարել են, որ անողոք են գտնվելու բոլորի հանդեպ, քանդելու են տնտեսական, իրավական հանցավոր կծիկներ, նրանք հասել են արդեն Վովայի Արշակին, կալանավորել վերջինիս եղբորը, մեծ է հավանականությունը, որ կհասնեն նաեւ անձամբ Վովա Գասպարյանին, հետեւապես պատգամավորի որոշումը հնարավոր է, որ կայացվել է ճնշումների ներքո: Ընդ որում, պետք չէ հուսահատվել, նրանք թեպետ առաջինն են, որ այդ պայմաններում փոխում են դաշտը, բայց  վերջինն չեն լինելու: Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Ուժեղ պայթյուն՝ Բուխարեստի ՋԷԿ-ում. զոհեր չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am