Նոր աստիճանի կբարձրացվի հայ-վրացական հարաբերությունները. Փաշինյանը՝ Ջավախքում

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջավախքում հանդիպումներ ունեցավ հայաբնակ մի շարք գյուղերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ Ծալկա, Փոկա, Գանձա, Սաթխա հայաբնակ գյուղերի, Նինոցմինդա քաղաքի բնակիչների հետ: Բոլոր գյուղերում ՀՀ վարչապետին դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Բոլոր գյուղերում նրան դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով: Նիկոլ Փաշինյանը բոլոր գյուղերում ելույթներ ունեցավ: ՀՀ վարչապետը իր ելույթներում հիմնականում անդրադարձ կատարեց հայ-վրացական հարաբերությունների կարևորությանը և դրանք առավել խորացնելու, որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությանը: «Ես շատ արդյունավետ այց եմ ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը արվեց դեպի Վրաստան: Սա ընդգծում է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունն ու առանձնահատուկ նշանակությունը: Ես համոզված եմ, որ այս այցի արդյունքներով հայ-վրացական հարաբերությունները էական փոփոխություններ են ապրելու: Եվ այդ փոփոխություններին հասնելու համար առաջարկում եմ մի շատ պարզ բանաձև: Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն, սադրանք վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ: Հայ ժողովուրդն ու Հայաստանն էլ պետք է համոզված լինեն, որ վրաց ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն և սադրանք հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ: Ահա այս հենքի վրա մենք պետք է հասնենք հայ-վրացական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակի: Եվ ես համոզված եմ, որ այս հարաբերությունների համատեքստում պետք է լուծվեն բոլոր այն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք առկա են Վրաստանի հայաբնակ շրջաններում: Մենք շարունակաբար պետք է բարձրացնենք հայ-վրացական հարաբերությունների մակարդակը և որակը: Պետք է բարձրանա ոչ միայն մեր պետությունների, այլ ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակը: Ես համոզված եմ, որ մենք բոլորս պատրաստ ենք լրջագույն ջանքեր գործադրել դրա համար»,- Այազմա գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը: Սաթխե համայնքում էլ ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ իր՝ Վրաստան կատարած պաշտոնական այցից հետո հայ-վրացական հարաբերություններում նոր էջ է բացվում: «Այս այցի ամենակարևոր արդյունքը համարում եմ այն, որ Վրաստանի վարչապետի և իմ միջև հաստատվել են անձնական ջերմ հարաբերություններ, և ես համոզված եմ, որ ի դեմս Վրաստանի գործող վարչապետի հայ ժողովուրդն ունի շատ լավ բարեկամ, որը որևէ ջանք չի խնայելու հայ-վրացական բարեկամությունը խորացնելու համար»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Վարչապետ Փաշինյանն արդեն ժամանել է Ախալքալաք, որտեղ ևս հանդիպում կունենա տեղի հայ բնակչության հետ, ինչպես նաև կմասնակցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am