Փաշինյանի թիմի առաջին քննությունը՝ ռուսական զենք Ադրբեջանին կվաճառվի՞

«Ադրբեջանին զենքի վաճառքի հարց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի հետ չենք քննարկել, քանի որ այս այցը ճանաչողական էր, բայց առաջիկա հանդիպումների ժամանակ դրան էլ կանդրադառնանք»,-լրագրողների հետ զրույցում երեկ անդրադառնալով ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի օրերս կայացած նիստին իր մասնակցությանը, ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա տեղեկացրել է. «Ջերմ զրույց ունեցանք Պատրուշևի հետ, որը շնորհավորեց ինձ այս պաշտոնում նշանակվելու առթիվ: Անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին»: Այսպես, շուրջ տասն օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արմեն Գրիգորյանը պատրաստվում է ռուսաստանյան կողմի առաջ բարձրացնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները: Իր առաջին արտերկրյա այցով 5 օր առաջ Աստանայում ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում Գրիգորյանը, հիշեցնենք, հանդիպել էր նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Առաջին հանդիպմանը, թերևս, քննարկումն այդքան չէր կարող լրջանալ և հավանաբար այդ պատճառով էլ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը հայկական կողմից չի բարձրացվել: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս փուլում կսկսի առավելապես կենտրոնանալ հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ խուսափելով ցավոտ հարցերից: Ինչ վերաբերվում է կոնկրետ Արմեն Գրիգորյանին, ապա նա տարիներ շարունակ, որպես քաղաքագետ ռուսական կողմի ու նրա նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ-ի սուր քննադատներից էր, նա ասել է, որ Ղազախստանում իր նկատմամբ տարբերակված վերաբերմունքի չի արժանացել․ - «Անկեղծ ասած՝ գնալիս ես էլ եմ նման մտահոգություն ունեցել, բայց այցս շատ դրական եմ ընկալել, նաև ջերմություն եմ զգացել այդ քաղաքական գործիչների կողմից՝ երևի երիտասարդ լինելու կամ այլ բաներով պայմանավորված»: Աստանայում իր ելույթով Գրիգորյանը վերահաստատել էր Հայաստանի աջակցությունը Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանային այլ խնդիրների ու մարտահրավերների, սակայն ոչ ղարաբաղյան հարցին ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին: Հարցին, թե ինչու՞ է այս հարցը դուրս մնացել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ելույթից, Գրիգորյանն արձագանքեց․ - «Պաշտպանության հարցերով ավելի շատ խոսել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»: Վաղ, թե ուշ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քննարկելու է բոլոր բարդ հարցերը Պուտինի հետ՝ սկսած հայ-ռուսական հարաբերություններին առնչվող խնդրահարույց տնտեսական խնդիրներից մինչև Հայաստանին ռուսական զենքի վաճառքը, ապա մինչև Հայաստանի համար ցավոտ հարցը՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը: Ի վերջո, հիշենք, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ բարձրայնել է ռուսական զենքի թեմայով, հստակ ասելով, որ մեր հասարակությունը վատ է գնահատում փաստը, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի հակառակորդին զենք է վաճառում: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ամեն ինչ անում է, որպեսզի ապացուցի, որ իր թիմը կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է էլ ավելի խորացնել այդ հարաբերությունները: Բայց խնդիրը մնում է օրակարգում, քանի որ սա դեռ ընդամենը Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որովհետև ոչ ոք չգիտե, թե ինչ կա իրականում Պուտինի գլխում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am