Ստուգողական այցեր. Ամենատանջող հարցի պատասխանին սպասելիս

ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին Երևանում էին: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն անցած օրերին Հայաստան էր ժամանել: Նա հանդիպել է նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում Բրիջիթ Բրինքը շնորհավորել է նրան այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար, ողջունել է վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում, ասված է հաղորդագրությունում: Պետքարտուղարի փոխտեղակալն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննության է առել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման և դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Բրինքը նկատել է, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր ապահովելու համար: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը և կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Բրիջիթ Բրինքը գովեստով է արտահայտվել վերջին շրջանի բողոքի ակցիաների խաղաղ հանգուցալուծմանը նպաստելու նրա ջանքերի մասին: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է գործակցել Հայաստանի կառավարության հետ այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք Հայաստանի ժողովրդի համար ձևավորում են տնտեսական հնարավորություններ, ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունները և բարելավում կենսամակարդակը: «Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան, և այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարևոր ռեսուրսով՝ իր մարդկանցով: Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը, և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան», - ասել է Բրիջիթ Բրինքը երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում: Երեկ Երևանում էր Ֆրանսիայի արտգործնախարար, որն էլ փաստեց, որ Հայաստանը իր պատմության շրջադարձային փուլում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Երևանում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն, և պետք է ավելի պրագմատիկ և կրեատիվ ձևով մոտենալ հարցին։ Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նա Ղարաբաղի հարցին այլևս չանդրադարձավ, փոխարենը հայտարարեց, որ հպարտ է՝ ինքը առաջին արտգործնախարարն է, ով այցելում է նոր Հայաստան և հանդիպում է Հայաստանի նոր ղեկավարների հետ։ Նրա խոսքով, Ֆրանսիան շարունակելու է մնալ Հայաստանի կողքին և աջակցելու է ժողովրդավարության կառուցման գործում․ - «Հայաստանը իր պատմության շրջադարձային փուլում է, և սա ոչ թե [Առաջին] հանրապետության հարյուրամյակի, այլ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների իմաստով: Մենք ողջունում ենք այն պատասխանատվությունը, որը դրսևորեցին քաղաքական ուժերը և ժողովուրդը, ինչի արդյունքում էլ Հայաստանը մայիսի 8-ին նոր վարչապետ ունեցավ»։ Նա փոխանցեց, որ քննարկել են նաև Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները․ Ֆրանսիան այս հարցում ներգրավված է և Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որ ստորագրվել է Հայաստանի հետ, եզակի է։ Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների ստուգողական այցերն, իհարկե, միանգամայն տրամաբանական են: Փաշինյանի նոր կառավարության հետ համագործակցության սահմանները Հայաստանի գործընկերները պետք է փորձեն հասկանալ առաջիկա շաբաթներին ու ամիսներին: Մանավանդ հիմա, երբ Փաշինյանը կենտրոնացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները արժևորելուն՝ արևմտյան պաշտոնյաները փորձում են հասկանալ, թե Հայաստանի նոր կառավարությունը, Փաշինյանի թիմը որքանով է անկեղծ իրենց հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, ինչպես է առաջնորդվելու: Ու թերևս, ամենագլխավոր հարցը, որ կա Հայաստանի գործընկերների մոտ, սա է՝ Հայաստանը կարո՞ղ է զրկվել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվողի իր պիտակից... Թամար Բագրատունի

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am