Գործընթացը սկսվել է, օլիգարխիան խուճապի մեջ է

Նախորդ իշխանությունների ու նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում։ Նա գործարարներին հերթական անգամ նախազգուշացրեց «անմնացորդ կատարել պետության առջեւ իրենց պարտավորությունները»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «վենդետա չի լինելու» արտահայտությունը որեւէ մեկը թող չընկալի հեղափոխության թուլություն եւ չհամարի, թե կարող է խաբել պետությանը: Երեկվանից լուրեր են տարածվել, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնների ցանցում եւ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես միլիոնների հասնող գումարներ ՀԴՄ կտրոնների մախինացիայի շնորհիվ մուտք չեն արվել պետբյուջե «Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է: Այն, ինչ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես վերահաստատում եմ: Բայց որեւէ մեկը չփորձի սա ընկալել որպես թուլության նշան, այլապես ջախջախիչ հակահարված կստանա: Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, նա վստահեցրեց․«Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, որ կարող է պետությանը խաբել: Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկել, եւ այդ ամենն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի շատ արագ, կոշտ եւ օրինական ճանապարհով: Բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»։Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ տեղեկացրեց, որ երեկ իր մոտ է հրավիրել խոշոր սուպերմարկետների՝ Նոր Զովքի, Երևան Սիթիի, ՍԱՍ-ի ֆինանսական պատասխանատուներին, և 3-5 օր ժամկետ է տրվել նրան՝ ՀԴՄ ծրագրային լուծումները շատ արագ կարգավորելու ու օրենքի դաշտ գալու համար: «Ի՞նչ ենք մենք բացատրել այդ մարդկանց: Ըստ էության բացատրել ենք այն, ինչ օրենքն է պահանջում: Անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որևէ ձև չպետք է մասնակցեն հաշվարկներին»,- ասաց նա: Եւ ահա, վարչապետի ու ՊԵԿ ղեկավարի՝ գործարար շերտին ուղղված նախազգուշացումից հետո Սամվել Ալեքսանյանը առաջինը ցույց տվեց, որ նախանձելի վիճակում չի հայտնվել։ Նա ՀՀԿ խմբակցության նիստից առաջ մեկ ժամի չափ փակվել էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում, որտեղից դուրս եկավ խիստ անտրամադիր։ Լրագրողների հետ իր ոճում անկաշկանդ շփվող գործարարը քիչ մնաց ափերից դուրս գար, երբ հարցրեցին, թե ինչ խոսակցություն է ծավալվել։ Ինչպես սպասվում էր Նիկոլ Փաշինյանի միակ «գործիքը» խորհրդարանում իշխող մեծամասնության եւ առհասարակ նախկին իշխանության օլիգարխիայի դեմ իրավապահ կառույցներն են, մասնավորապես, ԱԱԾ-ն իր լծակներով, որով հնարավոր է խորհրդարանում համամասնությունը հօգուտ իրեն թեքել։ Գործընթացը կարելի է սկսված համարել, Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ-ից դուրս գալու մասին, նա կարծում է, որ չպետք է խոչընդոտել նոր իշխանություններին ու պետք է թույլ տալ աշխատել, դրան զուգահեռ պատգամավորի կարծիքով ՀՀԿ-ում այդպես էլ առողջացման գործընթաց չի նկատվում։ Խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց նաեւ Շիրակ Թորոսյանը, որի պարագայում այլ ֆակտոր է դեր խաղացել, նա էլ պահից օգտվեց ու լքեց նավը։ Առաջին ձնծաղիկները գլուխ բարձրացրեցին, սպասենք հաջորդներին։ Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am