Նորից արյուն. Կրեմլի դաժան քննադատները հատ-հատ վերացվում են

Երեկ երեկոյան Կիևում սպանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող, Կրեմլի կոշտ ընդդիմախոս Արկադի Բաբչենկոն։ Մի քանի անգամ կրակել են նրա մեջքին՝ իր բնակարանի մուտքի մոտ։ Բաբչենկոն տուր էր վերադառնում խանութից։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բաբչենկոյի սպանության գործով։ Քրեական գործ է հարուցել նաև Ուկրաինայի քննչական կոմիտեն։ Ռուսական մամուլը շտապել է գրել, թե Կիևը վտանգավոր քաղաք է դարձել և այնտեղ պարբերաբար սպանվում են Ռուսաստանի քաղաքացիներ՝ օրինակ լրագրող Պավել Շերեմետևը, նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, հիմա էլ լրագրող Յուրի Բաբչենկոն։ Հետաքրքրականն այն է սակայն, որ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները չեն հստակեցնում, որ բոլոր այդ մարդիկ Կրեմլի դաժան քննադատներն են։ Կիևի ազգային ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն հայտարարել է, որ Բաբչենկոյի սպանության առաջին և ակնհայտ վարկածը նրա մասնագիտական գործունեությունն է, սակայն ավելի հստակ վարկածների մասին, ըստ Կիևի ազգային ոստիկանության ղեկավարի, դեռ վաղ է խոսել։ Բաբչենկոյի կինը բնակարանում էր և կրակոցները լսելուց հետո դուրս է եկել միջանցք և միջանցքում ամուսնուն տեսել արյան մեջ։ 40-ամյա տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում։ Բաբչենկոյի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր։ Նա շատ կոշտ էր քննադատում ոչ միայն Ռուսաստանի իշխանություններին, այլ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող ռուսաստանցիներին։ Սակայն նրա սպանության մասին լուրը զայրացրել էր նույնիսկ նրա քննադատներին։ Լրագրող և բլոգեր Բաբչենկոյի հասցեին պարբերաբար սպառնալիքներ էին հնչում և նա ստիպված էր Ռուսաստանից հեռանալ։ Նա տեղափոխվել էր նախ Պրահա, իսկ Պրահայից արդեն աշխատանքի հրավերով տեղափոխվել էր Կիև, որտեղ աշխատում էր տեղի հեռուստաընկերություններից մեկում։ Ահա, հերթական դաժան փաստ. թափվեց Կրեմլի քննադատներից մեկի արյունը, պուտինյան Ռուսաստանի հետևողական քննադատներից հերթական մեկը չկա: Իսկ մարդասպանությունների շարանը շարունակվում է: Մոսկվան «հետաքրքրական» մարտավարություն է որդեգրել. Ուկրաինային մեղադրում է ռուսաստանցի լրագրողների սպանության մեջ, ցավակցություն հայտնում և ապահովում համապատասխան քարոզչություն, թե՝ «տեսեք ինչպիսի անարխիա է Ուկրանիայում, անընդհատ ռուսներ են սպանվում...»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am