Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը