Ֆիլիպիններում ԻՊ նահանգ են ստեղծել
The Australian-ը հայտնում է,որ Ֆիլիպիններում միավորված արմատական խմբավորումները հայտարարել են Մինդանո կղզում ԻՊ ահաբեկչական խմբավորման «խալիֆայության» նահանգ ստեղծելու մասին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են 4 խմբավորման գրոհայինները հավատարմության երդում տալիս ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին։ Հոլովակը ուրբաթ հայտնվել էր համացանցում, սակայն դրանից անմիջապես հետո այն հեռացրել էին։ «Նորակոչիկները, որոնք չեն կարող Սիրիա մեկնել նրանց մուտքի արգելանքի պատճառով, կմարզվեն Ֆիլիպիններում եւ հարձակումներ կգործեն Ավստրալիայի վրա։ Նրանք գործելու են արեւմտյան կոալիցիայի դեմ»,- ասել է Քաղաքական բռնության եւ ահաբեկչության ուսումնասիրության միջազգային տնօրենի ղեկավար Ռոհան Գունարատնան եւ հավելել, որ 4 խմբավորումների միավորումը աննախադեպ մարտահրավեր է Մանիլայի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
