«Երթևեկության կանոնները խախտող պաշտոնատար անձանց բացահայտումն անհրաժեշտություն է». Արսեն Բաբայան

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից շարունակվող հարցումները՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում իրականացվել են բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունները։ Արդյունքում վերահաստատվել է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները Գր.Լուսավորիչ փողոցում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի հետ որևէ առնչություն չունեն։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հենրիկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 21-ին տարածել էր հայտարարություն այն մասին, թե իբր ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող 3 ուղեկցող մեքենաները, իսկ առջևից ՃՈ մեքենան` փարոսիկները (Мигалка) միացրած Գր.Լուսավորիչ փողոցի Ֆրանսիայի դեսպանատան լուսացույցի մոտ սկսել են ձեռքով-ոտքով, բարձրախոսներով կողքի շարքի մեքենաներին զգուշացնել, թե չշարժվեք մինչև չանցնենք։ Տեսարանը փաստաբանը որակել է՝ տհաճ։ Այս տեղեկությունը սոցիալական ցանցում հրամցնելուց հինգ օր անց մեծ ակտիվությամբ տարածվեց նաև լրատվամիջոցներում։ Հետագայում ֆեյսբուքում հրապարակային քննարկման ընթացքում պարոն Մարտիրոսյանը լրացուցիչ հայտնել է. «Ես նշված մեքենաները տեսել եմ պատշգամբից, գլխավոր մեքենան BMW մակնիշի էր, իսկ մամուլից տեղյակ եմ, որ BMW մեքենա սպասարկում է ԱԺ նախագահին, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ մեքենաները եղել են հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները»։ Հատկանշական է այն հանգամանքը, որ պարոն Մարտիրոսյանը հետագայում հրաժարվել է իր պնդումից, թե դրանք հաստատապես եղել են ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներ` հրապարակայնորեն հայտնելով, որ ինքն ընդամենը ենթադրել է։ Նույն հրապարակային քննարկման ընթացքում հարցին, թե երբ է տեղի ունեցել նկարագրված դեպքը, փաստաբան Հենրիկ Մարտիրոսյանը պատասխանել է՝ «Ամսի 21-ի ժամը 13-15-ի միջակայքում, +/- մի կես ժամ, արդեն մեկ շաբաթ անցել է, ժամը հստակ չեմ հիշում բայց այդ ընթացքում էր, հնարավոր է նաև ժամը 16-ի կողմերն էլ լիներ, չեմ ֆիքսել ժամը ցավոք»։ Ուսումնասիրելով մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային օրակարգը՝ պարզվեց. Արա Բաբլոյանը մայիսի 21-ին` ժամը 09:00-ի սահմաններում ժամանել է ՀՀ Ազգային ժողով։ 12:00-ից մինչև 13:00-ն ընդունել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին, 13:00-ից մինչև 13:15-ն ընկած ժամանակահատվածում Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ այգում մասնակցել է արարողակարգային ծառատունկի, 13:20-ի սահմաններում Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ շենքում հանդիպել է մամուլի ներկայացուցիչներին, պատասխանել հարցերին։ Ժամը 16:00-ին անցկացրել է խորհրդի նիստ։ Այս ամենը հաստատող լրատվությունը հրապարակված է նաև ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքում։ Այնուհետև 13:40-ից մինչև 15:00-ն ՀՀ ԱԺ շենքում մասնակցել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի պատվին տրված պաշտոնական ճաշին։ Այդ օրը, ժամ 09:00-ից մինչև 18:23-ը ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW մակնիշի, ինչպես նաև անվտանգության երկու մեքենաները կանգնած են եղել ՀՀ Ազգային ժողովի բակում, ինչը փաստվում է ՀՀ ԱԺ տարածքի անվտանգությունը հսկող տեսախցիկների ամբողջական տեսագրությամբ, որը պահպանվում է ՀՀ ԱԺ աշխատակազմում։ Հետևաբար, ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող որևէ մեքենա Հենրիկ Մարտիրոսյանի հայտնած ժամերին չի եղել և չէր կարող լինել նկարագրված դեպքի վայրում, չէր կարող լինել այդ դեպքին մասնակից։ Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող անվտանգության մեքենաները ոչ թե երեքն են, այլ՝ երկուսը։ Հարկ է նկատել, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից է, ով պաշտոնավարման հենց առաջին օրվանից պահանջել է իրեն սպասարկող անձնակազմից և հատկապես անվտանգության աշխատակիցներից չխախտել որևէ օրենք, կարգ և կանոն, մշտապես լինել զգոն, մեքենաները վարել թույլատրելի արագությամբ, ամբողջ խստությամբ հետևել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Արա Բաբլոյանն իր ընտրվելու առաջին օրվանից արգելել է իր տեղաշարժի համար փակել կամ բացել որևէ փողոց, որևէ կերպ կանգնեցնել կամ սահմանափակել որևէ մեկի մեքենայի ընթացքը։ Ավելին, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ՀՀ ԱԺ նախագահի անվտանգության ապահովման համար նախատեսված վեց հոգուց բաղկացած խմբի երկուսից Արա Բաբլոյանը հրաժարվել է, ինչպես նաև հրաժարվել է պետական առանձնատնից, իսկ իր բնակարանի մոտ մինչ օրս մերժել է անվտանգության հենակետ տեղադրելու առաջարկները։ Ցավում ենք, որ փաստաբանը, հիմնվելով սոսկ ենթադրությունների վրա, կարծելով, թե BMW մակնիշի մեքենա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սպասարկում է միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահին, չի եղել բարեխիղճ, ինչի հետևանքով տարածել է ապատեղեկություն, որը կարող էր բացասաբար անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բարի համբավին։ Հիշեցնում ենք, որ հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ վարքագծի այդ կանոնի խախտումը փաստաբանի նկատմամբ կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Ելնելով վերոգրյալից, օրինականության պահպանման անհրաժեշտությունից, օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքից՝ առաջարկում ենք ՀՀ ոստիկանությանն ուսումնասիրել նշված օրն ու ժամին հրապարկված վայրի երթևեկության կանոնների պահպանումը հսկող տեսախցիկների տեսագրությունները, դրանց հիման վրա կազմել անհրաժեշտ արձանագրություններ, մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության, իսկ տեսագրությունները հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը։ Արսեն Բաբայան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր Մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am